Մամուլ 3 տարի առաջ - 07:59 22-07-2023

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը բնակարան է գնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը մինչ հեղափոխությունը ֆեյսբուքյան ակտիվիստ էր՝ Նավակ ճոճողը ծածկանունով, բարելավել է իր տնտեսական վիճակը. 2022 թվականին բնակարան է գնել:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ պատգամավորը դեռ 2006 թվականից նաեւ միանձնյա սեփականությամբ հողամաս ունի, ինչպես նաեւ դեռ 2006 ու 2007 թվականներից նաեւ երկու ավտոմեքենա ունի, որոնք մինչ այժմ կան։ Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա հայտարարագրված կամ, այսպես ասած, «երեւացող» եկամուտները այսպիսին են. նա իր բանկային հաշվին տարվա սկզբում ունեցել է 1 մլն դրամ, որը տարվա վերջին կրկնապատկվել է, իսկ կանխիկ 500 հազար դրամը պահպանվել է։

Մեկ տարվա ընթացքում պատգամավորը ունեցել է 7 մլն դրամից ավելի եկամուտ, որը նրա աշխատավարձն է։ Տարվա վերջում ՔՊ- ական պատգամավորն ունեցել է երկու վարկ՝ 7 մլն մնացորդով (վարկը հիփոթեքն է, որով բնակարան է ձեռք բերել), եւ ունի այլ վարկ եւս՝ չորս միլիոն դրամի չափով։ Այլ տվյալներ նրա հայտարարագրում առկա չեն:
Նկատենք, որ Ադրբեջանում ծնված Վիլեն Գաբրիելյանը դեղագետ է եւ մինչեւ 39 տարեկան հասակը չի կարողացել սեփական տուն ունենալ, միայն պատգամավորի մանդատը ստանալուց հետո է նա տան տեր դարձել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում