Ներքին 3 տարի առաջ - 00:27 22-07-2023

Երկուշաբթի օրը, ժամը 8։30-ից կփակվեն փողոցներ՝ հաջակցություն Արցախի

Մյասնիկյանի անվան հրապարակում ընթացող բողոքի ակցիայի մասնակիցները մեկ րոպեով փակեցին փողոց` ի հիշատակ արցախյան պատերազմների զոհերի։

«Մեկ րոպե լռությամբ, հարգելով Արցախի պատերազմի զոհերին, փակեք փողոցը։ Շարժը կանգնեցրե՛ք ոստիկաններ, մեր տղերքը զոհվել են, որպեսզի դուք ծառայեք հայրենիքին։ Կոչս այն է, որ բացվի կյանքի ճանապարհը և որքան կուսակցություն կա, բոլորը վայր դնեն դրոշները։ Գնահատեք այս երեխաների ապագան, չունենք էլ կորցնելու ոչ մի տարածք։ 120 000 հայ կործանվում է։ Վայր դրեք ձեր դրոշներն ու միացեք, համախմբվեք»,- հորդորեց մասնակիցներից մեկը։

Այնուհետև հավաքի մասնակիցները երթ իրականացրեցին։

Հանրահավաքի համակարգող խմբի անունից հայտարարվեց, որ երկուշաբթի օրվանից՝ ժամը 08։30-ից ՀՀ տարբեր մարզերում, հատկապես՝ մայրաքաղաք Երևանում, հայրենակիցների համար կմոդելավորվի փոքրիկ Արցախ, այսինքն՝ կփակվեն որոշ ճանապարհներ։

«Մարդիկ կհասկանան,թե որքան վատ է, որ ամենապարզ բանն այդքան անհասանելիէ և ինչ-որ առումով կզգան այն, ինչ զգում է արցախցին։ Հորդորում ենք բոլորին, որոնք մտահոգ են, միանալ ակցիային։ Այն նպատակ ունի ցույց տալու այն անհրամարությունների մի մասը, որը զգում է արցախցին»,- ասաց ակցիայի մասնակիցը։


Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ