Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:45 20-07-2023

Ինչպես են ՔՊ-ում ձևավորում ավագանու ցուցակը. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Քաղաքապետարանի մեր աղբյուրները վստահեցնում են, որ Տիգրան Ավինյանին հաջողվում է իր մտերիմներին գրել ավագանու ցուցակում, չնայած Փաշինյանը նեղ շրջանակում ասել էր, որ ցուցակն ինքն է կազմելու։ Առաջին հնգյակում «դրսից» միայն Արմեն Փամբուխչյանն է, մնացածն ավագանու ներկայիս անդամներն են: Հաջորդ հնգյակում լինելու են փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը։ Կանանց հարցն է բարդ` ամեն երրորդը, ըստ օրենքի, պետք է կին լինի։

Տեղեկացանք, որ քննարկվել է ամիսներ առաջ կալանավորված, ապա ազատ արձակված փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի հարցը, ում Ավինյանը նախապես իր ցուցակի հնգյակում էր ուզում գրել, որոշվել է չգրել նրա անունը, որ ավելորդ կրքեր չբորբոքվեն։ Ինչ վերաբերում է Ավինյանի մարդկանց, Փաշինյանի շրջապատից ասացին, որ նրանց կգրեն ցուցակում, բայց ընտրություններից հետո շատերը կգործուղվեն վարչական շրջաններ՝ թաղապետ, փոխթաղապետ կնշանակվեն: Իսկ ավագանի կգան ցուցակի հետին հորիզոնականներում գտնվողները, որոնք լինելու են Փաշինյանի մարդիկ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը