Ներքին 3 տարի առաջ - 15:01 18-07-2023

Կձեռնարկվեն ծայրահեղ միջոցներ, որոնց մասին մենք առայժմ չենք ցանկանում հրապարակային ասել

Մենք մեր օրակարգն ունենք, Ադրբեջանն՝ իրենը, ներկա պահին միջնորդավորված ընթանում են որոշակի գործընթացներ։ Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հուլիսի 18-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։

Նա պարզաբանել է, որ այդ հարցով զբաղվում է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ Գրիգորյանը նշել է, որ Արցախի կառավարությունը, այդ թվում նախագահը, կիրառել են հնարավոր և անհնար գործիքանին ավելի մեղմ միջոցներով իրավիճակը կարգավորելու համար, սակայն, չնայած դրան, ստեղծվել է այն իրավիճակը, որը ստեղծվել է։

Պաշտոնյան ավելացրել է, որ կա քայլերի հետևողականություն՝ հույս հայտնելով, որ Արցախի ձայնը կլսվի, և միաժամանակ հիշեցնելով իրավիճակի վատացման մասին ամենօրյա ռեժիմով։

Խորհրդականը կրկնել է Արցախի նախագահի խոսքերն այն մասին, որ տրվում է մեկ շաբաթ իրավիճակի կարգավորման համար, ինչից հետո այլ գործողություններ կձեռնարկվեն։ «Կձեռնարկվեն ծայրահեղ միջոցներ, որոնց մասին մենք առայժմ չենք ցանկանում հրապարակային ասել։ Արցախի Հանրապետությունն իրեն Ադրբեջանի կազմում չի տեսնում, ինչի մասին ասել են ժողովրդի կողմից օրինական ընտրված Արցախի իշխանությունները»,- նշել է նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, ապա պաշտոնյան կոչ է արել այդ հարցը հասցեագրել անձամբ վերջինին՝ հրաժարվելով պատասխանել Հայաստանի կառավարության ղեկավարի փոխարեն։

Նա անընդունելի է անվանել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի առաջարկը Աղդամով Արցախ հումանիտար բեռներ ուղարկելու մասին։ «Մենք համապատասխան իրավական կարգավորումներ չունենք Ադրբեջանի հետ, և այդ գործընթացներն այս փուլում անհնար են»,- ասել է Վլադիմիր Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը