Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:00 17-07-2023

Կուրացեք, որքան կարող եք․ Հայաստանի ոստիկանությունն անճար է լուսարձակների հարցում

Մգացված ապակիներով մեքենաներից թաղաթների հեռացումից հետո Oragir.News-ն ահազանգեր էր ստանում քաղաքացիներից, այն մասին, որ իրականում թաղանթները պաշտպանում էին վարորդներին հանդիպակաց մեքենաների լույսերից, հատկապես եթե դրանք ուժգնացված էին։ Իսկ Հայաստանում, ինչպես գիտեն բոլորը, մեքենաների լուսարձակների մեծ մասը փոխված է․ տեղադրված են քսենոն կամ լեդ լուսարձակներ, որոնց հզորությունը ոչ ոք չի ստուգում։

Oragir.News-ը հարցում էր ուղարկել Ներքին գործերի նախարարություն՝ հետաքրքրվելով, թե արդյոք ոստիկանությունն ունի տեխնիկական նկարագրություն, թե քաղաքում մեքենաների վրա տեղադրված լուսարձակների ուժգնությունը քանի կանդելան կարող է լինել և որն է թույլատրելի չափը։

Ի պատասխան հայտնել են, որ Ճանապարհային ոստիկանությունը չունի տրանսպորտային միջոցների տեխնիկական նկարագրություն, քանի որ դա կարգավորվում է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգով: Թե հատկապես ինչ են սահմանում այդ կանոնակարգերը, այդպես էլ չեն պատասխանել։

Ի պատասխան մյուս հարցի, թե արդյո՞ք ոստիկանությունն ունի սարքեր՝ խախտումները հայտնաբերելու համար, ՆԳՆ-ից հայտնել են, որ Ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների վրա տեղադրված արտաքին լուսարձակների ուժգնությունը չափող սարքեր չունի, քանի որ վերոհիշյալ տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ այդ դաշտը կարգավորվում է օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիաների կողմից։

Կարելի է ենթադրել, որ նման լաբորատորիաներ Հայաստանում պարզապես գոյություն չունեն։

Oragir.News-ը հետաքրքրվել էր, թե ինչ տուգանք է նախատեսվում այն վարորդների համար, որոնց մեքենաներին տեղադրված են ուժգնացված լուսարձակներ։

Ոստիկանությունը վկայակոչել էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննությամբ ի հայտ եկած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որևէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելը առաջացնում է տուգանքի նշանակում սեփականատիրոջ կամ տիրապետողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, այսինքն՝ 20 հազար դրամ։

Նշենք նաև, ոստիկանությունը տեխնիկական զննություն անցած և տրանսպորտային միջոցների վրա տեղադրված արտաքին լուսարձակների ուժգնության չափի խախտման առկայությամբ տրանսպորտային միջոց վարելու դեպքերի առանձին հաշվառում չի իրականացվում, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն այնպիսի յուրահատուկ պետություն է, որ նման վիճակագրություն չունի։

Այնպես որ ապակիների մգացումը արգելող, բայց գերհզոր լուսարձակներ թույլ տվող կառավարությունը երկրի քաղաքացիներին անուղղակի կերպով ասում է․ «Կուրացեք, որքան կարող եք»։

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ
17:43 Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Չեխիայի վարչապետ