Ներքին 3 տարի առաջ - 00:33 17-07-2023

Հերթական ապօրինի օրենքը․ հուլիսի 1-ից բանկերը ֆիզիկական անձանց այլևս վալյուտային վարկեր չեն տրամադրում

«Հուլիսի 1-ից բանկերը ֆիզիկական անձանց այլևս վալյուտային (արժութային) վարկեր չեն տրամադրում»,- այս մասին գրել է Հրանտ Բագրատյանը։

«Հերթական ապօրինի օրենքը։ Այո որոշ զարգացած երկրներում դա այդպես է։ Բայց այնտեղ լուծված է խնդրի երկրորդ կողմը. բանկերն ավանդներն էլ ընդունում են միայն ազգային արժույթով։ Բացի այդ նրանց վալյուտան ազատ փոխարկելի է։ Ի վերջո ավանդը ավանդատուի կողմից բանկին տրվող վարկ է։ Մեր դեպքում բանկերը շարունակելու են արժութային ավանդներ ընդունել, իսկ վարկեր չեն տալու։ Կատարյալ օրինական գողություն։ Մարդը ստացած վարկը ըստ անհրաժեշտության նորից այդ նույն բանկում արժույթի է վերածելու։ 2022-ին 2021-ի համեմատ բանկերը 4 անգամ ավելացրին շահույթը՝ 65 մլրդ դրամից հասնելով 240 մլրդ-ի։ Երևի այս տարի էլ մի քանի անգամ ավելացնեն։ Համ էլ ՀՆԱ-ն կաճի»,- գրել է նախկին վարչապետը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի