Խոսք Ներքին 3 տարի առաջ - 15:59 15-07-2023

Մենք պետք է զգույշ լինենք ծայրահեղ քայլերից. Վլ. Վարդանյանը՝ Արցախի հանրահավաքի մասին

Երեկ Արցախում մեկնարկեց համաժողովրդական շարժման հանրահավաքը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Oragir.News-ը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանից հետաքրքրվեց՝ կհաջողվի արցախահայությանը բողոքի ակցիաներով հասնել նրան, որ միջանցքը ապաշրջափակվի. «Ես ասում եմ հետևյալը՝ ժողովրդավարությունը մշտապես եղել է, կա և մնալու է տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարման ուղի։ Ես պետք է ասեմ հետևյալը, որ բանակցությունները և գործընթացները թե՛ միջազգային մակարդակում, թե՛ մեր բոլոր գործընկերների հետ շփման պետք է ուղղված լինեն նրան, որ հնարավորինս արագ կարգավորվի այդ հարցը»,- ասաց Վարդանյանը։

Հարցին, թե ի՞նչ եք կարծում, նման ակցիաներով ինչ-որ արդյունքի կհասնե՞ն՝ պատասխանեց. «Ես համարում եմ, որ ցանկացած գործողություն, որը ուղղված է լինելու նրան, որպեսզի վերականգնվի նորմալ երթևեկությունը Լաչինի միջանցքում և կապը Հայաստանի և Արցախի միջև ապահովելու է, դա պետք է դիտարկել կառուցողական։

Մենք պետք է զգույշ լինենք ծայրահեղ քայլերից և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի հնարավորինս արագ մենք կարողանանք հանգուցալուծել իրավիճակը, ընդ որում այնպես, որ հարատև խաղաղություն և անվտանգային միջավայր ձևավորվի»,- ասաց Վարդանյանը։

Հարցրինք Վարդանյանին՝ իսկ որևէ տեղեկություն ունե՞ք այս պահին տեղի ունեցող եռակողմ հանդիպումից, ինչ-որ փաստաթղթեր ստորագրվելո՞ւ են, թե՞ ոչ՝ պատասխանեց. «Ես տեղյակ չեմ այս պահին ընթացող բանակցություններից, դրանք նոր են մեկնարկել, բոլորս հուսանք և համոզմունք արտահայտենք, որ բանակցությունները կլինեն արդյունավետ»։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում