Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 16:32 11-07-2023

Արցախցիներիս գցել են ծուղակի մեջ․ բողոքի ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց․ տեսանյութ

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում բռնի տեղահանված արցախցիներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով հանդիպում ԱՄՆ դեսպանի հետ։



Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստին Քվինը նախորդ շաբաթ Հանրային հեռուստաընկերության եթերում հնարավոր էր համարել Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը և արցախահայության անվտանգ ապրելու հնարավորությունը։ Հենց այս հայտարարությունն էլ առաջացրել է արցախցիների դժգոհությունը։

«Բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ չունեցող մարդիկ ենք, ավելի սարսափելի վիճակում գտնվում են Արցախում, որոնց տիրություն անող չկա ընդհուպ մինչև ՀՀ կառավարությունը։

Ամերիկան, երկար տարիներ համագործակցելով Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ, տեր է կանգնել մեր արցախյան շարժմանը և ազգերի ինքնորոշման իրավունքը վեր է դասել տարածքային ամբողջականությունից, այսօր հրաժարվում են դրանից։ Այսօր մեզ՝ ղարաբաղցիներիս, գցել են մի ծուղակի մեջ, որտեղից դուրս գալու ոչ մի հնարավորությու չկա․․․»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքից բռնի տեղահանված Արթուր Սարգսյանը։



Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեցին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, որոնք, ըստ ակցիայի մասնակիցների, խոստացել են այս շաբաթ հանդիպում կազմակերպել դեսպանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ