Ներքին 3 տարի առաջ - 14:56 06-07-2023

ՄԻՊ-ը դատապարտո՞ւմ է ԲԴԽ նախագահի կողմից լրագրողների աշխատանքի խոչընդոտումը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չհստակեցրեց՝ դատապարտո՞ւմ է Բարձրագույն դատական խորհրդում կարգադրիչների գործողությունները լրագրողների նկատմամբ, թե ոչ։

«Լրագրողների աշխատանքը պետք է լինի երաշխավորված պետական մարմիններում։ Ես չեմ խոսի ԲԴԽ-ի մասին, որովհետև խոսքը դատական վարույթի մասին է, և մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից կարող է խնդրահարույց իրավիճակ ձևավորվել։ Պետք է լինի հստակ կանոնակարգ, որը կուղղի լրագրողների և քաղաքացիների ներկայացվածության պրոցեսը։ Մենք հիմա միջազգային չափանիշների ուսումնասիրություն ենք իրականացնում։ Պետք է լինեն կանոններ, որոնք կապահովեն, որ եթե, օրինակ․ նիստերի դահլիճում չկա վայր, ինչ ձև պետք է որոշվի, թե որ լրագրողն իրավունք ունի մուտք գործելու նիստերի դահլիճ»,- նշեց Մանասյանը։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի

Ձեզ գուցե հետաքրքրի