Ներքին 3 տարի առաջ - 14:08 06-07-2023

Երևանում կնշվի ՀՀ արխիվի 100-ամյակը


ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Երևանում կնշվի ՀՀ արխիվի 100-ամյակը։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով «Արխիվներ՝ մարդկության հիշողություն» ծրագրային առաջարկը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրերի (Participation Programms) 2022-2023 թթ շրջափուլում հաստատվել է «Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված այս առաջարկը, որի իրականացման համար 2022 թ. սեպտեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ–ն ՀՀ ֆինանսների նախարարության հաշվին է փոխանցել մոտ 26 հազար դոլարին համարժեք 10 625 090 ՀՀ դրամ:

Ըստ այդմ` կառավարությունը փոփոխություններ, լրացումներ կատարեց «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում։

«Արխիվներ՝ մարդկության հիշողություն» խորագրով միջազգային գիտաժողովը նպատակաուղղված է արխիվային ոլորտում մշակութային քաղաքականության զարգացմանն ու արդիականացմանը՝ հիմք ընդունելով Արխիվների միջազգային խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորմատիվ փաստաթղթերը։ Այն նպատակ ունի նաև ամրապնդելու և պաշտպանելու ազգերի մշակութային ժառանգությունը և հազարամյակների պատմությունը։

Համաժողովը տեղի է ունենալու Երևանում նոյեմբերի 27-29-ը՝ պլենար նիստերի և պանելային քննարկումների տեսքով, առանցքային զեկույցներով և բաց բանավեճերով:
Գիտաժողովին հրավիրված է 32 առաջատար արխիվագետ, փորձագետ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, ICA-ից, Եվրասիայի անդամ երկրներից, ԱՊՀ, Եվրոպական, Ասիական երկրներից։

Այս ծրագրով նախատեսված միջոցառումը պետք է իրականացվի մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը, որին հաջորդող մեկ ամսվա ընթացքում «Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի կողմից պետք է ներկայացվի ծախսերը հավաստող հաշվետվություն։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի