Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:20 05-07-2023

Հեղափոխական փա-ստեր. 1,5 տարի է` փլված խճուղին չի վերանորոգվում, մեղավոր չկա

Ծիծեռնակաբերդի խճուղու ճանապարհահատվածի փլուզումից անցել է 1,5 տարի, սակայն բոլոր այն խոստումները, որոնք տրվել են ճանապարհահատվածը վերականգնելու համար, մինչ օրս չեն կատարվել։

Փլվածքի չափով ճանապարհը նեղացել էր, և 4-գծանի ճանապարհը դարձել էր 3-գիծ։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության նախկին պետ Լևոն Սարդարյանը նախորդ տարի ամռանն Oragir.News-ին փոխանցել էր, որ Ծիծեռնակաբերդի խճուղու 4-րդ գիծը կրկին կշահագործվի սեպտեմբերին։

Սարդարյանի նշած ժամանակահատվածից մեկ տարի է անցել, բայց խճուղու 4-րդ գիծը այդպես էլ չի շահագործվել և հույս էլ չկա, որ կշահագործվի։

Ճանապարհահատվածի եզրին կառուցվում են բարձրահարկ շենքեր, որոնք զբաղեցնում են այդ 4-րդ գիծը և հնարավոր չէ այդ գիծը շահագործել։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է ճանապարհահատվածը և տիրող իրավիճակը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին