Արտաքին 3 տարի առաջ - 19:30 04-07-2023

Թբիլիսին Կիևի առաջարկը որակել է որպես միջամտություն իր ներքին գործերին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայի իշխանություների որոշումը համարել է «միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին»։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости Грузия լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ պաշտոնական Թբիլիսին ուկրաինական կողմի որոշման կապակցությամբ խորին մտահոգություն է հայտնել։ «Այս գործողությունը ներկայացնում է դիվանագիտական հարաբերությունների սրման ծայրահեղ ձև եւ ցավալի է, որ պաշտոնական Կիևը դիմում է այդ քայլին բարեկամ պետության և նրա ժողովրդի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Վրացական կողմն ընդգծել է, որ Ստասբուրգի դատարանի որոշումը Սաակաշվիլիի առողջական վիճակի շուրջ շահարկումներին վերջակետ դրեց, որը ևս մեկ անգամ հաստատեց Սաակաշվիլիի իրավունքների պաշտպանության հարցում պետության ցուցաբերած բարձր չափանիշները։

Բացի այդ Վրաստանի ԱԳՆ-ն նշել է, որ Կիևի որոշումը վնասում է երկու երկրների ռազմավարական հարաբերություններին և ուղղակի միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին։

«Հուսով ենք, որ պաշտոնական Կիևը կվերանայի սեփական որոշումը և ջանքեր կգործադրի երկու երկրների պատմականորեն բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ կոչ է արել Վրաստանի իշխանություններին կոչ է արել այդ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել Ուկրաինա՝ բուժում ստանալու համար։ Զելենսկին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել էր կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին, նրան փոխանցել «վճռական բողոք» ու խնդրել նրան 48 ժամվա ընթացքում հեռանալ Ուկրաինայից՝ Թբիլիսիի հետ խորհրդակցության համար։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում