Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 17:11 03-07-2023

Ծննդաբերություն ճանապարհին, անսարք մեքենաներ, վնասված բերք․ Արմավիրի ճանապարհի մղձավանջը

Արմավիրի մարզի երեք կարևոր գյուղեր իրար կապող գլխավոր ճանապարհը կաթվածահար է անում վարորդներին և գյուղացիներին։

5 տարուց ավելի է, ինչ Արմավիրի մարզի բնակիչներին խոստանում են, որ 5 կիլոմետրանոց ճանապարհը կվերանորոգվի, սակայն 5 տարում ոչինչ չի արվել։ Տեղի բնակիչներն ահազանգում են, որ քարուքանդ ճանապարհի պատճառով չեն կարողանում շատ ժամանակ մթերման հասցնել իրենց բերքը։

Որոշ բնակիչներ էլ նշում են, որ ծննդկան կանանց հիվանդանոց հասցնելն անհնար է։

Ճանապարհի պատճառով էլ շատերի մեքենաները վնասվում են, իսկ դրանց վերանորոգումը կապված է մեծ գումարների հետ։

Գրականագետ Սերժ Սրապիոնյանը, ով ծնունդով Արմավիրի մարզից է, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Արմավիրի մարզի երեք կարևոր գյուղերը՝ Եղեգնուտը, Զարթոնքը և Արտաշար գյուղերը, կապվում են Արմավիր-Երևան մայրուղուն։

Սրապիոնյանը նշում է, որ «ճանապարհ»-ը պայմանական անուն է, որովհետև դա մոտավորապես հիշեցնում է Ուկրաինայում ռուսների և ուկրաինացիների ճակատամարտի արդյունքում մնացած Արտյոմովսկի ճանապարհը՝ ռմբակոծված և որևէ հարթ ճանապարհ չկա։

«Գյուղացիները իրենց բերքը շուկա հասցնելու համար իրենց գյուղից, որը ընդամենը՝ երեք մի գյուղից, չորս մեկ այլ գյուղից և հինգ մի այլ գյուղից հեռավորության վրա են գտնվում, մեկ ժամ, մեկ ժամից ավելի ժամանակ են ծախսում մայրուղի հասնելու համար, իսկ մայրուղուց մինչև Երևան հասնում են ընդամենը 20-25 րոպեում։

Այս խունտան, որը գրավել է Հայաստանի կառավարման գրեթե բոլոր աթոռները, արդեն 5-րդ տարին խոստանում է, որ կվերանորոգեն այդ ճանապարհը, որպեսզի կարողանան այս կամ այն կերպ կապվել շրջկենտոնի հետ։ Որևէ մոտեցում չկա»,- ասաց Սերժ Սրապիոնյանը։

Սերժ Սրապիոնյանն ասաց, որ իր համար Արմավիրի անծանոթ, գուցե անհասկանալի մարզպետը ընդամենը հրավերով է մեկ-երկու անգամ եղել այդ գյուղերում։ «Ամպագորգոռ խոստումներ է տվել և դրանից հետո, որովհետև իր մեքենան խիստ թանկարժեք մեքենա է և այդ ճանապարհին ջարդուխուրդ կլինի, նույնիսկ մեքենայով այդ գյուղերը չի այցելել։ Նա հիմա, ենթադրում եմ, որ մոռացած էլ պետք է լինի այդ գյուղերի տեղը։ Այս իմաստով պետք է հիշեցնեմ, որ դեռ 2020 թվականին, երբ 44-օրյայից հետո հանրապետության վարչապետի պաշտոնին պատահաբար հայտնված և ձյութով ձուլված պաշտոնյան եղավ այդ գյուղում, նրան բերեցին, գյուղի ճանապարհները ցույց տվեցին։ Երեք ամիս ժամանակ խոստացավ այդ ճանապարհները վերանորոգելու համար։

Սա իհարկե Երևան-Աշտարակ ճանապարհը չէ, որի մեկ քառակուսի մետր ասֆալտը աստղաբաշխական թվերով չափեցին, քերեցին մաքուր ասֆալտը, նոր ասֆալտ փռեցին։ Սա Երևանի ճանապարհները չեն, որտեղ շատ հեշտ է քերել, նույն ասֆալտը փռել և փող աշխատել։ Այստեղ ֆունդամենտալ, հիմնարար աշխատանքներ պետք է տարվեն, որ այս ճանապարհը մնա և չեն անում, որովհետև այդ ծախսերից քիչ է հնարավոր քերել։

Երևանում ասֆալտի արժեքը արհեստականորեն բարձրացրած և առյուծի բաժինը մեկ մարդու գնումների համակարգով շահում են մրցույթը և տանում են այն, ինչ տանում են՝ միայն իրենց հայտնի քանակով»,- ասաց Սրապիոնյանը։

Գրականագետը նշում է, որ այդ ճանապարհները ուղղակիորեն 21-րդ դարի վերաբերմամբ ծաղր են, հեգնանք են և այդ ճանապարհները չեն վերանորոգում, չեն կարգի բերում, որովհետև այդտեղ փող քամելու հնարավորությունները շատ քիչ են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը