Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:58 03-07-2023

Ընդհանուր հանրապետությունում 4 համայնք մերժել է, դիմել ենք դատախազություն․ Արմեն Պետրոսյան

Պայմանավորվել ենք ցուցանիշները հրապարակել յուրաքանչյուր շաբաթ օր՝ ամբողջ հանրապետության թիվը։ Բայց ասեմ, որ շատ ոգևորիչ են, նույնիսկ մեր ակնկալած արդյունքներից ավելի շատ։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Պետրոսյանը։

«Առաջինը Երևանի քաղաքապետարանը խոչընդոտեց, հիմա ինչ-որ չափով հարթված է, չնայած մի քանի համայնքներում դեռևս խնդիրներ կան, որոնք փորձում ենք լուծել։ Իսկ ընդհանուր հանրապետությունում 4 համայնք մերժել են, դիմել ենք դատախազություն 2-ի մասով, 2-ի մասով պատրաստվում ենք հաղորդում ներկայացնել։ Դրանք Դիլիջան, Սպիտակ, Սիսիան և Ամասիա համայնքներն են։ Երեկ Դիլիջան համայնքի քաղաքացիները նույնիսկ մեր թեժ գիծ են դիմել, նշելով, որ պատրաստ են 20-20 հոգով հավաքվել, խնդրում են միայն ավտոբուս տրամադրենք, որ իրենց տեղափոխի Իջևան»,- ասաց Պետրոսյանը։

Որպեսզի ավելի պատկերավոր լինի ակտիվության աստիճանը, Պետրոսյանն ասաց․ «Կենտրոն համայնքում նախատեսել էինք 2 աշխատողով 1 սեղանով անենք ստորագրահավաքը, այսօր արդեն 3-րդ սեղանն ենք ավելացրել և 5 աշխատողով հազիվ են հասցնում քաղաքացիների հոսքը սպասարկել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան