Ներքին 3 տարի առաջ - 18:56 30-06-2023

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է գրական ոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է գրական ոլորտի ներկայացուցիչների՝ գրողների, թարգմանիչների և գրականագետների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Հանդիպման առիթը նախարարության գրահրատարակչության ոլորտի «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագիրն էր, որը տրվում է պետության կողմից։

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքների համար տրամադրվող աջակցության ծրագրերը գրողին, հետազոտողին և թարգմանչին պետք է հնարավորություն տան կտրվելու առօրյա հոգսերից և կենտրոնանալու իրենց աշխատանքների վրա։

«Կարևոր է, որ ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին ուղղված աջակցության ծրագրերը լինեն նպատակային: Պետության կողմից տրվող աջակցությունը պետք է նաև խրախուսի հրատարակչական գործունեության զարգացումը»,- ասել է նախարարը:

Նա նաև կարևորել է հայ հեղինակների աշխատանքների թարգմանությանն ու հանրահռչակմանն ուղղված պետական մոտեցումը․«Պետք է թիրախավորել և ընտրել թարգմանությունների համար այնպիսի լեզուներ, որոնք ավելի մեծ լսարան կկարողանան ապահովել»։

Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկություններով, ներկայացրել իրենց մտահոգությունները։

Ամփոփելով հանդիպումը՝ ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ոլորտի ներկայացուցիչների հետ՝ շարունակական քննարկումների արդյունքում ձևավորելով գրահրատարակչության ոլորտի զարգացմանն ուղղված հետագա քայլերն ու անելիքները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը