Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 22:52 29-06-2023

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նշում է ԱՄՆ անկախության տոնը և ներկայացնում մեմֆիսյան բլյուզը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նշել է ԱՄՆ անկախության 247-րդ տարեդարձը, որին նվիրված տոնական միջոցառումը համեմված է եղել մեմֆիսյան բլյուզի նոտաներով (1766թ․-ին Անկախության հռչակագրի ընդունումից ի վեր ամերիկացիները հուլիսի 4-ը նշում են որպես Անկախության տոն)։

Ինչպես տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, միջոցառմանը դեսպան Քրիստնա Քվինը նշել է. «Անչափ ուրախ եմ ԱՄՆ անկախության օրն առաջին անգամ նշել Հայաստանում՝ տոնելով ԱՄՆ ժողովրդավարության ծնունդը, ամուր հայ-ամերիկյան հարաբերությունները և մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքները։ Երեկոն մեմֆիսյան բլյուզի մոտիվներով է, ներկայացվում է ամերիկյան յուրօրինակ երաժշտական ավանդույթ, որն իր հետագիծն է թողել ԱՄՆ պատմության մեջ»։

Ըստ ղբյուրի՝ միջոցառման հյուրերը ճաշակել են ամերիկյան խորոված, վայելել Կանզասի Ազգային գվարդիայի ցամաքային ուժերի հետևակային կվինտետի ու Երևանի «Հարդ ռոք» սրճարանի «Նես» նվագախմբի կենդանի կատարումները, զմայլվել հրավառությամբ։

Նշվում է, որ միջոցառման ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի օրհներգերը կատարել է հայտնի հայ սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը։ Նա «Նաղաշ» անսամբլի կազմում մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարության CenterStage մշակութային շրջագայության ծրագրին՝ հայկական երաժշտական ավանդույթները ներկայացնելով ամերիկյան հանդիսատեսին։

Դեսպանության տեղեկացմամբ՝ մեմֆիսյան բլյուզը սկիզբ է առել աֆրոամերիկացիների շրջանում Միսիսսիպիի ավազանում, որի մաս է կազմում Մեմֆիս քաղաքը։ Մեմֆիսյան հայտնի երաժիշտներից են Վ․Ք․ Հենդին, Հոլին Վուլֆը, Բի․ Բի․ Քինգը և Էլվիս Փրեսլին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը