Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:28 29-06-2023

Արցախում զոհված Երվանդի մարմինը թշնամին թույլ չի տալիս տեղափոխել Հայաստան

Հունիսի 28-ին Արցախի դիրքերը պաշտպանելիս զոհված Երվանդ Թադևոսյանի ծնողները զրկված են որդուն վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից:

Oragir.News-ի տեղեկություններով՝ Թադևոսյանները Քաշաթաղից տեղահանված էին:

«Քաշաթաղը թշնամուն հանձնելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, բայց լինելով արցախցի՝ Երվանդը ծառայում էր Արցախի բանակում: Հիմա ընտանիքի անդամները Հայաստանում են, իսկ Երվանդի մարմինը՝ Արցախում: Շրջափակման պատճառով ծնողները չեն կարողանում գալ և վերջին անգամ գրկել իրենց որդուն ու հրաժեշտ տալ: Թշնամին նաև թույլ չի տվել, որ տղայի մարմինը տեղափոխեն Հայաստան…»,- ասաց մեր զրուցակիցը:

Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը. «44-օրյա պատերազմից հետո ընտանիքը ստիպված է եղել բնակություն հաստատել Վեդիում, իսկ տղան՝ որպես Արցախի քաղաքացի, զորակոչվել է բանակ: Շրջափակման ամբողջ ընթացքում իրար չեն տեսել, և տղայի զոհվելուց հետո ընտանիքը ցանկություն է հայտնել, որ Երվանդի վերջին հանգրվանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնը լինի, սակայն ադրբեջանական կողմը թույլ չի տվել աճյունը հանել»,- ասաց Արմինե Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ խնդրի մասին տեղյակ է թե՛ Կարմիր խաչը, թե՛ ռուսական կողմը, և այս պահին քննարկումներ, բանակցություններ են ընթանում, որպեսզի տղայի մարմինը տեղափոխվի Երևան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը:

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան