Ներքին 3 տարի առաջ - 13:32 29-06-2023

Շրջափակման հեղինակներն էլ են զարմացել, թե որքան դիմացկուն է արցախցին․ Բեգլարյան

Այսօր Արցախի ադրբեջանական հանցավոր շրջափակման 200-րդ օրն է: Անցած զարգացումներին ու մեր անելիքներին երկար-բարակ անդրադառնալու փոխարեն ուղղակի կասեմ, որ, վստահ եմ, շրջափակման հեղինակներն ու կատարողներն էլ են զարմացել, թե որքան դիմացկուն ու վճռական (բառբառով կասեի՝ կռո) է Արցախի հայությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրվունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նա նաև նշել է. «Այս պատմական ժամանակաշրջանում մեր գլխավոր ակնկալիքն այն է, որ միայնակ չլինենք և ողջ հայ ժողովուրդն ու հայոց պետականությունը սատար լինեն մեր արդար պայքարին:
Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Մայր Հայաստան չկա Արցախ ու Սփյուռք»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում