Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:52 29-06-2023

Հայաստանի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է գրանցվել․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական ակտիվության բարձր տիրույթում: Այս մասին Կառավարության նիստում արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.7 %: «Տնտեսական ակտիվության որոշակի արագացում է նկատվում, ինչը շատ ուրախալի է: Արդյունաբերության ծավալն աճել է 5.3%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 28.6%-ով, իսկ շինարարության ծավալն աճել է 18.4%-ով»,- մատնանշեց գործադիրի ղեկավարը՝ հիշեցնելով, որ 2022-ի մայիսին արդեն իսկ բավական բարձր տնտեսական ակտիվություն էր գրանցվել՝ 10.8 տոկոսի չափով։ Նիկոլ Փաշինյանը մեկ փաստ էլ նշեց, որ գնաճի որոշակի անկում կա։ Բացի այս, կառավարության ղեկավարը ևս մեկ ռեկորդային ցուցանիշ հրապարակեց; Փաշինյանն արձանագրեց, որ բանկային ոլորտում ունենք շատ կարևոր ցուցանիշներ, որոնք նույնպես ռեկորդային են․ ավանդները կազմել է 5 տրիլիոն 147 մլրդ 288 մլն դրամ, որը Հայաստանի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է, ինչն ապրիլի նույն ցուցանիշից 12 մլրդ 841 մլն դրամով ավելի է։ Կառավարության ղեկավարը միաժամանակ հստակեցրեց, որ ռեկորդային ցուցանիշը ապրիլ- մայիսի տվյալներն են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում