Ներքին Միտք 3 տարի առաջ - 12:17 29-06-2023

Ադրբեջանը արցախահայության առջև դրել է ցեղասպանությունն ավարտին հասցնելու ուլտիմատում

Սպասելի էր, որ մեծ ոգևորությունը առնվազն մեղմելու, եթե ոչ «մաշելու» սին ակնկալիքով, մեր հանրությանը կհրամցվեր «ՀայաՔվե» նախաձեռնության օրենսդրական նախաձեռնությունը խեղաթյուրող «համոզիչ» խոսույթ, ինչը գրեթե տառացի համընկնում է ադրբեջանական քարոզներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

«Դրանց մենք հանգամանորեն անդրադառնալու ենք նաև հետագա ողջ շրջափուլում:

Նախ, հիշեցնեմ, որ օրինագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում Արցախը որևէ պետության կազմում ճանաչելու, իսկ մեկ այլ հոդվածով Հայոց ցեղասպանությունը ժխտելու, ինչպես նաև դրա վտանգավորությունը նսեմացնելու համար: Սա իրավական երաշխիք է, որպեսզի ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե չանտեսվեն Արցախի անկախության սահմանադրաիրավական հիմքերը, ինչն էլ կբացառի նաև Հայաստանի իշխանություններին որևէ միջազգային դատական ատյանում պատասխանատվության կանչելու նկրտումները. առայժմ առանց փակագծերը բացելու նկատեմ, որ եթե ի սկզբանե որևէ տարածք դե յուրե ճանաչում եք մեկ այլ պետության կազմում, ապա առնվազն հարցնելու են, թե ի՞նչ հիմքով է զինուժը գործել այդ տարածքում:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա այն միանշանակ հավաստվել է դեռևս 1919-21 թթ. թուրքական դատական ատյանների ակտերով. «Տեղի է ունեցել էթնիկ շարժառիթներով զանգվածային բնաջնջում»:

Այս ամենով հանդերձ, ներկա փուլում հնչած, ընդ որում, խիստ իրարարմերժ փաստարկները հանգում են այն թյուր տեսակետներին՝

- թե իբր անտեսվում է, որ Արցախը դե ֆակտո անկախ է, բայց դե յուրե միշտ եղել է Ադրբեջանի կազմում: Եվ ադրբեջանցիների և մեր հայրենական գործիչներին հիշեցնենք, որ Արցախը (ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը) դեռևս ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին խիստ համապատասխան, հանրաքվեով դե յուրե ճանաչվել է անկախ, և չարժե դե յուրե անկախությունը շփոթել չճանաչված լինելու հետ, այլապես այդ տրամաբանությամբ, ճանաչելը ևս կդիտարկվեր հանցավոր արարք,

- թե իբր, այսպիսով, անտեսվում է Արցախի ինքնորոշման իրավունքը: Հարգելիներս, Արցախն արդեն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը և այս օրինագծով հենց այդ իրացման արդյունքներն են պաշտպանվում,

- պնդում են, թե իբր Արցախին զրկում ենք այլ պետության կազմում լինելու իրավական հնարավորությունից: Օրինագիծը անգամ հեռավոր աղերս չունի սրա հետ, ինչպես արդեն նշվեց, օրինագիծը սոսկ իրացված իրավունքի պաշտպանության մասին է և չի կարող խոչընդոտել հետագա իրավաչափ զարգացումները,

Ադրբեջանը արցախահայության առջև դրել է ցեղասպանությունը անխուսափելի ավարտին հասցնելու ուլտիմատում՝ կամ ցրում եք բոլոր սահմանադրական մարմինները և աղբարկղը նետում խորհրդանիշները և հանձնվում, կամ կիրականացվի «հակաահաբեկչական» գործողություն: Արցախը միանշանակ ընտրում է անկախությունը, ուստի այս օրինագծով մենք ոչ թե հակադարձում, այլ պաշտպանում ենք այդ դիրքորոշումը, որն ամբողջովին համահունչ է Հայաստանի Սահմանադրությանը:

Առայժմ՝ այսքանը ...»,- գրել է Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից