Ներքին 3 տարի առաջ - 22:18 27-06-2023

ՀՅԴ-ն նստացույցից ուղիղ տեսակապով Ստեփանակերտի հետ կքննարկի Արցախում տիրող իրավիճակը

ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց շարունակվող 24 ժամյա նստացույցի մասնակիցները այսօր 21։00-ին ուղիղ տեսակապ կհաստատեն Ստեփանակերտի հետ։ Այդ մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Նստացույցի մասնակիցների հետ կզրուցեն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը, նրանք կներկայացնեն Արցախում տիրող իրավիճակը։

Եթե դուք էլ ցանկանում եք շրջափակման մեջ գտնվող արցախցի պաշտոնյաներից ստանալ տեղեկատվություն, կարող եք ժամը 21։00-ին այցելել ստորև նշված հասցեներում նստացույցը շարունակող մեր հայրենակիցներին»,- գրել է նա։

ԱՄՆ (Ամերիկյան փող., 1 շենք)
ՌԴ (Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 13ա շենք)
Ֆրանսիայի (Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 8 շենք) դեսպանատների
ԵՄ ներկայացուցչության (Ֆրիկի փող., 21 շենք)

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում