Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:36 27-06-2023

Իշխանության` նման միջադեպերի նպատակը օրակարգի շեղումն է

Երեկ խորհրդարանում կրքերը թեժացան, երբ ՔՊ-ական պատգամավորները սկսեցին ընդդիմադիրներին մեղադրել Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը ներկա չլինելու և նրա հիշատակը չհարգելու մեջ։

ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն իր ելույթի ժամանակ Սեյրան Օհանյանին նկատողություն արեց ԱԺ նախագահի հետ դու-ով խոսելու համար և հարցրեց․ «Դուք դաստիարակություն ստացե՞լ եք։ Չգիտեք, որ չի կարելի դու-ով խոսել։ Ինչ որ լսում ես, սուս, ձայնդ, պարոն Մինասյան լուռ, հանգիստ, առանց հավելյալ տվայտանքների»։

Այսօր Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Թևան Պողոսյանը, խոսելով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից, ասաց, որ տեղի ունեցածը հարիր չէր ԱԺ-ին։

Պողոսյանն ասաց, որ մենք մի բան պետք է դիտարկենք՝ նպատակը ո՞րն էր ԱԺ այդ օրվա իշխող խմբակցության՝ օրվա օրախնդիրը շեղելը, ինչը արեցին։ «Եթե դուք վերցնում եք հիմքը, որ պետք է զբաղվեին ազգային շահերի քննարկաման խնդրով, այդ ժամանակ տեղի ունեցողը աննորմալ է, բայց երբ դու գիտես, որ այդ մարդկանց նպատակն է սին, հորինված պառակտիչ օրակարգեր տանել առաջ, ապա ինչից ենք զարմանում»,- նշեց քաղաքագետը։

Քաղաքագետը նկատում է՝ չլիներ Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի հարցը՝ այլ բան կքննարկեին։ «Չլիներ ինչ-որ մահի խնդիր՝ այդ օրը կքննարկեին ինչ-որ մի այլ բան, ասենք՝ դուք գեղեցիկ չեք կամ ում կարկանդակը ուտել»,- ասաց քաղաքագետը և ավելացրեց, որ այստեղ խնդրի արմատը ոչ թե մահանալ-չմահանալն էր որևէ մեկի կամ հոգեհանգիստը, այլ այն, որ օրակարգը այնպես շեղել, որ չլինի իրական, գլխավոր խնդիրը, որը կապված է Արցախի շրջափակման, ազգային հարցերի և այլ շատ հարցերի հետ։

Դիտարկմանը, որ միջադեպի ժամանակ նաև վիրավորական արտահայտություններ հնչեցրին՝ Պողոսյանն արձագանքեց. «Երբ որ պետք է օրակարգը փչացնեն, ի՞նչ են անում, երբ է հայկական թեմայի մեջ հարցը լուծվում, երբ որ տանում են անձնական դաշտ։ Դրա համար տանում են անձնական դաշտ, իրենք շատ լավ այս թատրոնը կարողանում են խաղալ»։

Պողոսյանը նկատեց. «Երբ որ ընդդիմությունը այնտեղ չի, ստիպված այլ բան են հորինում սրանից դուրս, երբ որ էնտեղ է, հեն ա ձեռքերն է ընկել, միանգամից իրենց վրա են հորինում։ Այսօր ամենահեշտ բանն է․ մի հատ կարճ մեղադրանք ես գցում մեկի վրա և դրանից հետո ամբողջ օրակարգը գնում է իրենց ուզածով և բոլորը մոռանում են Արցախի շրջափակումը, անվտանգային լուրջ խնդիրներ կան։ Այսօր այս թատրոնն են խաղում, վաղը ուրիշ կլինի, բոլոր առիթները իշխանությունը օգտագործում է՝ կլինի կառավարության նիստը, թե կլինի ԱԺ նիստերը, թե կլինեն այլ նիստեր»։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը