Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:44 27-06-2023

Դրոններ ենք կիրառելու, որպեսզի Երևանի վերահսկողությունն ավելի ուժեղացնենք


Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 27-ին, քաղաքապետարանի նիստի ընթացքում, անդրադառնալով ապօրինի կառուցվող շինությւոներին, ասաց․ «Մենք ոչ միայն գնում և տեղում կանխարգելում ենք, այլև հին խնդիրներն ենք վերացնում․ մայթերից հանում ենք հին կրպակները, այգիներից հանում ենք հին կաֆեները և ինքնակամ շինությունների հանդեպ բացասական վերաբերմունք ունենք։

Սակայն, Երևան քաղաքը վերահսկողական ռեսուրս չունի, որ ամեն վարչական շրջանում այսպես ասած՝ պարեկային ծառայությիւն սահմանի և շրջի, որպեսզի տեսնի, թե որտեղ, ինչ է կատարվում, բայց եթե տեղեկատվություն ենք ստանում, արձագանքում ենք։

Շուտով դրոններ ենք կիրառելու, որպեսզի վերահսկողությունն ավելի ուժեղացնենք, բայց ես կարծում եմ, որ Երևանում որևէ դեպք անարձագանք չի մնում, կարող ա մի փոքր ուշացումով հասնենք, բայց որ հասնենք, քանդելու ենք»։

Անդրադառնալով Չարենցի տուն-թանգարանի տանիքին կառուցված շինությանը՝ Տիգրան Ավինյանն ասաց. «Մենք պատմամշակութային հուշարձանների հետ կապված շատ ավելի խիստ մոտեցում և վերաբերմունք ունենք։

Եթե կհիշեք՝ ազգային պատկերասրահի կամարի տակ գործող կրպակ կար, որը տարիներով բոլորիս աչքի փուշն էր։ Պատմամշակութային հուշարձաններին կից, նրանց գլխին, նրանց բալկոնները առաջ տանելը և նմանատիպ գործողությունները, որոնք միգուցե իրավական ճանապարհներով կարող են հիմնավորվել, որ այնուամենայնիվ, սեփապանատերերը իրենք են, իրավունք ունեն, չունե՛ն, ուզում եմ տեղեկացնել, որ իրենք ոչ մի իրավունք չունեն էդ շենքերի նկատմամբ, մենք էլ քանդելու ենք, էսօր չլինի, վաղն ենք քանդելու»։

Ավելի վաղ Oragir.News-ը ահազանգել էր, որ 17 օր է՝ Մաշտոցի պողոտա թիվ 17 շենքի տանիքի ապօրինի շինարարությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի