Ներքին Խոսք 3 տարի առաջ - 11:19 27-06-2023

Արցախի գոյությունը սակարկման ենթակա չէ․ Ասպրամ Կրպեյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակն այսօր՝ հունիսի 27-ին, նախաձեռնել է 24-ժամյա նստացույց՝ ԵՄ ներկայացուցչության դիմաց։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Արդեն 198 օր է՝ Արցախում մեր հայրենակիցները զրկված են իրենց կենսական իրավունքներն իրացնելու իրավունքից, շրջափակման մեջ են։ Շրջափակում, որը սպառնում է իրենց կյանքի որավունքին, որը ահաբեկչություն է մեր հայրենակիցների նկատմամբ, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից և իրականացվում է համայն աշխարհի աչքի առաջ։

Մենք այսօր էստեղ ենք ևս մեկ անգամ ի լուր աշխարհի տեղեկացնելու, որ այն, ինչ այս օկուպացիոն հանցավոր ռեժիմը բանակցում է, այն, ինչ զեկուցում են իրեն, որևէ ձևով չի ներկայացնում հայ մարդու դիրքորոշումը Արցախի շուրջ ծավալվող հարցերի նկատմամբ։

Մենք այսօր էստեղ ենք Արցախում ապրող մեր սիրելի հայրենակիցների ձայնը բարձրացնելու և SOS ահազանգը հնչեցնելու, և մեր պատրաստակամությունը ևս մեկ անգամ վերահաստատելու, որ մենք ոչ մի քայլ ետ չենք կանգնելու այն վճռականությունից, այն սկզբունքից, որ Արցախում բնակվող մեր սիրելի հայրենակիցների ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ, մեզ համար Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ, մեզ համար Արցախի գոյությունը սակարկման ենթակա չէ, մեր տարածքային ամչողջականությունը սակարկման ենթակա չէ»։

Oragir.News-ի հարցին, թե արդյոք նմանատիպ ակցիաներ մեկնագամյա բնույթ են կրում, Ասպրամ Կրպեյանը պատասխանեց․ «Նմանատիպ ակցիաները պիտի ոչ միայն մեկանգամյա բնույթ կրեն կամ բավարարվենք միայն նմանատիպ ակցիաներով, այլ սրանք պիտի շարունակական լինեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը