Մամուլ 3 տարի առաջ - 08:01 27-06-2023

Քննիչ հանձնաժողովը մնացել է օդում կախված. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստան» խմբակցության նախաձեռնած ժամանակավոր քննիչ հանձնաժողովը, որը պետք է զբաղվեր ԱԺ պատգամավորների կողմից թույլ տված վարքականոնների խախտման դեպքերով, մնացել է օդում կախված:

Ընդդիմադիրների այս նախաձեռնության համար հիմք էր հանդիսացել հատկապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ Երեւանի կենտրոնում քաղաքացուն վիրավորելու եւ նրա վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խուլիգանական վարքագիծը, ինչպես նաեւ փետրվարի 3-ին՝ Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը՝ 120 հազար արցախցու համար չարժէ ռիսկի տակ դնել 3 միլիոն հայաստանցու ճակատագիրը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովի ստեղծման գործընթացն այդպես էլ առաջ չի գնում: Բանն այն է, որ, նախ, ընդդիմությունն իր ներսում չի կարողանում հանձնաժողովի նախագահ գտնել: Սա էլ ամենը չէ. ՔՊ-ն է ամեն կերպ փորձում տապալել հանձնաժողովի ստեղծման գործընթացը, որեւէ կերպ համաձայնության չեն գալիս հանձնաժողովի անդամների մասով: Հավելենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: Ըստ նույն օրենքի՝ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

Այսպիսով, այս պահի դրությամբ հանձնաժողովի ստեղծման գործընթացը փակուղում է։ Չի բացառվում, որ համաձայնության չգալու պատճառով հանձնաժողովի ստեղծման նախագիծն այդպես էլ մնա թղթի վրա, իսկ եթե անգամ ձեւավորվի, անդամներ չառաջադրելու հիմքով այն չի կայանա»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա