Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:33 26-06-2023

Այս ամենը արվում է ցույց տալու համար Ռուսաստանի խաղաղապահ զորամասի «անճարակությունը»

Վերականգնվել է «Կարմիր խաչի» կողմից Արցախից բուժառուների տեղափոխումը ՀՀ:

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, խոսելով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններից, ասաց. «Մենք տեսանք, թե ինչ շոու կազմակերպվեց Ադրբեջանի կողմից, երբ 60 երկրների դիտորդներ, ԱԳՆ աշխատակիցներ էին բերվել Քաշաթաղի միջանցք և այնտեղ իբրև թե մոնիթորինգ էին անցկացնում։ Դա նորից այն նույն ծրագրի սպասարկումն էր, այն է՝ ցույց տալու Ռուսաստանի խաղաղապահ զորամասի «անճարակ» լինելը, և այդ ամենը այնպես կազմակերպեցին, որ իբրև թե արևմտյան ուժերը եկան, և հնարավություն ստեղծվեց «Կարմիր խաչի» միջոցով հիվանդների տեղափոխում իրականացնել»,- ասաց Հակոբյանը և ավելացրեց, որ առաջին ցուցադրությունը սա էր։

Հակոբյանը վերհիշեց. «Հունիսի 24-ին Բայրամովը հանդիպում էր ունեցել «Կարմիր խաչի» Ադրբեջանի ղեկավարի հետ, որին հայտնել էր իր պատրաստակամությունը հիվանդներին անխոչընդոտ տեղափոխելու հնարավորություն ստեղծելու և դեղերով ապահովելու մասին, սակայն հայտարարել էր, որ այդ ամենը պետք է լինի Ստեփանակերտ-Ակնա ճանապարհով»,-ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ սա իրենց հերթական քաղաքական դրսևորումն է։

Ըստ Հակոբյանի՝ սա ուղղված էր նրան, որ ցույց տան, որ ռուս խաղաղապահները որևէ բան այս տարածաշրջանում ի վիճակի չեն և անկարող են անել։

Խոսելով այն մասին, թե այս պահին կոնկրետ ինչ սննդամթերքի պահանջ կա Արցախում, մեր զրուցակիցն ասաց. «Իսկ Արցախում ի՞նչ կա որ։ Արցախում գրեթե ամեն ինչ վերջացել է։ Խանութում շատ հազվադեպ կարող ենք տեսնել պանիր, շատ քիչ խանութներում կարող ենք տեսնել բրինձ, հնդկաձավար կամ մակարոնեղեն։ Չկան նաև ձեթ, շաքարավազ, շատ հազվադեպ կարելի է կարագ գտնել, որը դեռ չի սպառվել»։

Հակոբյանը նշեց, որ Արցախում ընդհանուր առմամբ իսպառ բացակայում է բանջարեղենը։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու