Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:00 26-06-2023

Շատերը դերասան են ուզում դառնալ, որ սերիալներում նկարվեն

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել են ընդունելության քննությունները։ Քննությունները տևելու են հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ը՝ Դերասանական արվեստ, Ռեժիսուրա, Կինոարվեստ, Օպերատորություն, Պարարվեստի ռեժիսուրա, Պարարվեստ, Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում, Սցենարադրամատուրգիական արվեստ մասնագիտական կրթական ծրագրերով։

Oragir.News-ը այսօր զրուցել է այս տարվա դիմորդների հետ և հետաքրքրվել, թե ինչպես են անցել քննությունները և ինչ քննություններ են հանձնել այսօր։

Ուսանողները պատմում են, որ սկզբում մի փոքր լարվածություն ունեցել են, բայց հետագա ընթացքը այնպես է դասավորվում, որ անկախ իրենցից՝ ինտեգրվում են միջավայրին, և երբ պատրաստ ես լինում քննություններին, ավելի ինքնավստահ ես լինում և ոչ մի խնդիր չես ունենում։

«Սա իմ երազանքն էր՝ սովորել թատերական ինստիտուտում, և մենք հաճախ չենք նկատում, թե ինչպես են մեր երազանքները իրականություն դառնում։ Չեմ ուզում առուն չթռած ասել հոպ, մեր ժողովրդական ասացվածքով, բայց վստահ եմ, ինչ-որ ներքին համոզմունք ունեմ, որ անպայման այս փոքրիկ փորձությունն էլ կհաղթահարեմ ու կդառնամ թատերական ինստիտուտի ուսանող»,- ասաց ուսանողներից մեկը։

Oragir.News-ի հետ զրույցում թատրոնի դերասաններից Սիրանուշ Լազյանն ասաց, որ դերասանական ոլորտը շատ լուրջ, պատասխանատու և բարդ ոլորտ է։ Արվեստի այս ճյուղը բավականին մեծ պատասխանատվություն է կրում։

«Այս երեխաները, ովքեր այսօր քննություն են հանձնում, ուզում եմ՝ իրենց ամբողջ կյանքում իրենց աուրան երբեք չկորցնեն, որովհետև դերասանի համար, կարծում եմ, ինչ-որ մի բան բաց թողնելը հետագայում ինքնակրթմամբ կկարողանան տեղը գցել, բայց իրենց աուրային և իրենց տեսակին անդավաճան թող մնան, շատ-շատ կարդան։ Շատերը դերասան են ուզում դառնալ, որպեսզի սերիալներում նկարվեն, բնական է, նորմալ է, բայց ես ուզում եմ, որ այս սերունդը, ովքեր գուցե շատ ավելի կիրթ են, քան օրինակ իմ սերունդը, իրենց կարողանան ճիշտ դրսևորել և իրենք իրենց տեսակին անդավաճան մնան»,- ասաց դերասանուհին։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան