Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 14:35 26-06-2023

Փաստաբանները երթով գնում են ոստիկանության այն բաժին, որտեղ փաստաբան են ծեծել

Փաստաբաններն այսօրվա գործադուլի շրջանակներում նաև երթ են իրականացրել Փաստաբանների պալատի վարչական շենքից դեպի ՆԳՆ Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին, որտեղ վերջերս փաստաբանի նկատմամբ կիրառվել էր բռնություն։ Այս մասին փաստաբան Ռուբեն Մելիքյանը երթի ժամանակ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց, որ մի քանի ամիս առաջ փաստաբանները կտրուկ գործողությունների չդիմեցին, բայց այսօր շատ բնական է, որ փաստաբանները շատ կտրուկ են արձագանքում։

«Առաջին անգամ մենք ընդամենը ձևակերպեցինք մեր պահանջները։ Մեր պահանջները վերաբերում էին մեղավորներին պատժելուն և արագ քննությունը իրականացնելուն։ Ցավոք սրտի, արձագանք այդ 1 շաբաթում չեղավ, նախորդ չորեքշաբթի փաստաբանները որոշեցին առայժմ մեկ օրյա գործադուլ իրականացնել և նաև գործադուլը իրականացվում է տարբեր բողոքի ակցիաներով։

Մեծ թվով փաստաբաններ, ցավոք սրտի, չեմ կարող ասել բոլոր փաստաբանները, քանի որ փաստաբանությունը ազատ մասնագիտություն է, մասնակցում են գործադուլին։ Դա նշանակում է, որ մենք այսօր հրաժարվել ենք ներկայացուցչություն իրականացնել դատարաններում, պաշտպանություն իրականացնել դատարաններում, նախաքննական մարմիններում և դա ձևակերպում ենք որպես բողոքի գործողություն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ փաստաբանները բաժնի պետին փոխանցելու են իրենց խորհրդանշական նվերը՝ բռնցքամարտի ձեռնոցներ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից