Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:13 26-06-2023

Մանսարդների անօրինական կառուցումը պետք է հավասար լինի ամենածանր հանցագործությանը․ Ավինյան

«Ունենք տխուր երևույթ․ Երևանի սրտում՝ Արամի 60 հասցեում, ս․թ․ հունիսի 3-4-ն իրականացվել է վերնահարկի ապօրինի կառուցում։ 2022թ․ մայիսին համայնքի կողմից տրվել է մանսարդային հարկի կառուցման շինթույլտվություն, որն, ըստ էության, շենքի արտաքին տեսքի փոփոխություն չի ենթադրել, և տվյալ տարվա մարտին, առանց որևէ նախագծային շեղումների, կառուցապատողը դիմել է ավարտական ակտի, և քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից այն փաստագրվել է առանց որևէ խախտումների։

Այնուհետ, ս․թ․ հունիսի 3-ին անօրինական՝ առանց որևէ քաղաքաշինական փաստաթղթերի, տվյալ կառուցապատող բնակիչը շարունակել է իր աշխատանքը և էական փոփոխություն է կատարել՝ ամբողջությամբ վերնահարկի ավելացմամբ»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը՝ նշելով, որ այդ հատվածը սեփականության իրավունքով պատկանում է տվյալ բնակչին։

Յակով Ասատրյանի խոսքով՝ բնակիչը տուգանվել է. «Ստացել ենք ԿԳՄՍ նախարարության կողմից գրություն, և Ձեր հանձնարարությամբ, պրն Ավինյան, ընթացիկ շաբաթվա ընթացքում հուշարձան-շենքերի պահպանման կարգի խախտման դեպքով փորձելու ենք վարչարարություն իրականացնել և տվյալ տանիքային հատվածը բերել նախկին տեսքի, որով փաստագրել ենք և տվել ավարտական ակտ»,- ասաց նա։

«Ճիշտ եմ, չէ՞, խոսքը Չարենցի տուն-թանգարանի մասին է»,- հարցրեց Տիգրան Ավինյանը և շարունակեց, որ եթե կարիք կա, իրավակարգավորումները կարելի է փոխել, օրինակ, տուգանքների քանակն անվերջանալի դարձնել․ «Սա ամենացայտուն դեպքն է, երբ հուշարձան-շենքի տանիքին ինչ-որ մեկն, առանց թույլտվության, ինչ-որ բան է անում։ Երևանի կենտրոնում ու, առհասարակ, մանսարդների անօրինական կառուցումների դեմ իրավական բոլոր հնարավոր միջոցները եկեք միասին դիտարկենք, որովհետև չպետք է հանդուրժել, հետո գնալ, հետևանքների դեմ պայքարել։ Դա պետք է լինի ամենածանր հանցագործությունների շարքին հավասար։ Հուշարձան-շենքի տանիքին մեկը որոշել է հարկ բարձրացնի․ սա անընդունելի է։ Այդ իրավական բացատրությունները, լոլոներն էլ՝ եկեք վերջացնենք։ Գնացեք, իրավական լուծումը գտեք, որովհետև Երևանի քաղաքապետարանն այսուհետ պետք է տեր կանգնի քաղաքին, հուշարձան-շենքերին, արժեքավոր դիմագծերով շենքերին, և, առհասարակ, չպետք է թույլ տա նորմատիվներից դուրս, շինթույլտվություն չունեցող որևէ տեսակի շինարարություն»։

Տիգրան Ավինյանը հանձնարարեց նման դեպքում կիրառել ամենակոշտ մեթոդները։

Ավելի վաղ Oragir.News-ը ահազանգել էր, որ 17 օր է՝ Մաշտոցի պողոտա թիվ 17 շենքի տանիքի ապօրինի շինարարությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան