Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:37 26-06-2023

Պլանայինից 11 տոկոս պակասը շատ վատ ցուցանիշ է. Ավինյան

«Պլանավորվածի համեմատ փաստացի երթուղի է դուրս եկել 11 տոկոսով պակաս ավտոբուս»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը։

Նիստը նախագահող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց` շատ վատ ցուցանիշ է, որ ավտոբուսները պլանայինից 11 տոկոսով պակաս են երթուղի դուրս գալիս։ Նա նշեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հիմնական գործը հասարակական տրանսպորտի սպասարկումն է և կազմակերպումը։

«Հետևապես, բոլոր մեր գործընկերների խնդրանքները և ավտոբուսներն այլ ուղղությամբ օգտագործելը չի խրախուսվում, եթե մենք ունենք պլանայինից շեղումներ։ Եթե կունենանք ավելի ավտոբուս, այդ ժամանակ կարող ենք օգնել մեր մյուս բոլոր գործընկերներին։

Բայց Երևանում ավտոբուսների քանակը միշտ պլանայինին մոտ պետք է լինի, մնացածն արդեն ածանցյալ է, որովհետև մեր մոտ է խնդիրը խորանաում։ Քիչ ավտոբուս դուրս եկավ, ժամանակային ինտերվալներն ավելի մեծացավ, մարդիկ գործից ուշացան»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենց խնդիրը հիմնականում հասարակական տրանսպորտի կազմակերպումն է։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան