Ներքին 3 տարի առաջ - 10:52 26-06-2023

Ադրբեջանը որդեգրել է հայ գերիներին խոշտանգելու քաղաքականություն. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ:

«Հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված` Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը:

Խոշտանգումը շարունակում է մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։ Որևէ հանգամանք, այդ թվում՝ պատերազմ կամ պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունություն կամ արտակարգ այլ իրավիճակ չի կարող արդարացնել խոշտանգումները:

Ցավոք, հանցագործության այս տեսակը տարածված է մի շարք երկրներում՝ չնայած քրեականացված լինելու հանգամանքին:

Ցանկանում եմ հատուկ անդրադարձ կատարել ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու առումով։ Այդ հանգամանքը պետք է արժանանա պատշաճ գնահատականի:

Պաշտպանը տարեկան ու արտահերթ զեկույցներում մշտապես ընդգծել է մարդու հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի թերությունները։ Դրանք հատկապես ակներև են անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու հետևանքով վրա հասած ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգերի բացակայության պարագայում:

Չնայած ոլորտը կատարելագործելու ուղղությամբ ձեռնարկված քայլերին` ՄԻՊ աշխատակազմում շարունակվում են դիմում-բողոքներ և ահազանգեր ստացվել քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգման առերևույթ դեպքերի վերաբերյալ։
Պաշտպանն այդ հանգամանքը մտահոգիչ է համարում և ընդգծում, որ խոշտանգման և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի։

Ավելին, պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերին արագ ու համարժեք արձագանքելու, արդյունավետ քննություն ապահովելու և արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև խոշտանգումները կանխարգելելու ուղղությամբ։ Հակառակ իրավիճակը ձևախեղելու է իրավական պետությանը բնորոշ բոլոր արժեքները:

Աշխատանքների անհրաժեշտություն կա նաև խոշտանգում վերապրած անձանց և նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ՝ ներառյալ անհատական հոգեբանական, բժշկական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման միջոցով:

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, ամենօրյա աշխատանքով մեր հանրապետությունում փորձում է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը բացառված կլինեն»,- նշվում է ուղերձում:

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու