Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:55 25-06-2023

Ի՞նչ վիճակում են «Լունապարկի» ատրակցիոնները

Մեկնարկել է ատրակցիոնների սեզոնը: Դրանց մեծ մասը ցուրտ եղանակին չեն շահագործվում, սակայն որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ կարուսելները տարեկան առնվազն մեկ անգամ դժբախտ պատահարներից խուսափելու համար ենթարկվում են պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության։

Իհարկե, միայն նախարարության կողմից չէ, որ ատրակցիոնները պետք է ուսումնասիրվեն: Շահագործող կազմակերպությունները նույնպես պետք է իրականացնեն ստուգումներ և դրանց հիման վրա ներկայացնեն ակտեր, արձանագրություններ: Միայն դրանցով կարող են հավաստել, որ ատրակցիոնները տեխնիկապես սարքին վիճակում են և պիտանի են շահագործման, կամ հակառակը:

Oragir.News-ը նկարահանում իրականացրեց «Լունապարկ» հանգստի գոտում: Այգու տնօրեն Վոլոդյան Վարդանյանը նշեց, որ կարուսելներն արդեն տեխզննում են անցել, և խախտումներ չեն հայտնաբերվել․ «Մենք մշտապես տեխզննում անում ենք, այս տարի նույնպես կարուսելները ստուգվել են, եթե թեթևակի խախտումներ լինում են մենք ուղղում ենք։ Քաշը, որով թույլատրվում է շահագործել ատրակցիոնը, ստուգվում է ծանրոցների միջոցով։ Բացի այդ մենք ամեն օր գալիս ենք, նայում, ուսումնասիրում»,-ասաց նա։

Չնայած հնարավոր բոլոր խնդիրներին՝ այցելուները հաճույքով են օգտվում կարուսելներից և ամենակարևորը վստահում են դրանց։ Մեզ հետ զրույցում քաղաքացիներն ասացին, որ համեմատած այլ երկրների, «Լունապարկ»-ում գները բավականին մատչելի են։

Այցելուներից մեկն, ով Հայաստան էր ժամանել օրեր առաջ, ասաց, որ հիացած է այգու մաքրությամբ․ «Թոռնիկիս հետ ենք եկել, շատ մաքուր, գեղեցիկ այգի է, սպասարկող անձնակազմը շատ սիրալիր է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան