Ներքին 3 տարի առաջ - 15:36 24-06-2023

Նազելիի նազանքով վայրէջքը․ մարզպետից՝ խոսնակ

Նախօրեին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։

Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության հաղորդավարուհին իշխանափոխությունից հետո՝ 2019 թ․, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կողմից ընտրվեց պագտամավոր, հետագայում նաև 2021 թ․ հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով նա կրկին հայտնվեց խորհրդարանում։ Այս անգամ կուսակցությունը նրան վստահեց անգամ խմբակցության քարտուղարի պաշտոնը։

2021 թ․ նոյեմբերին Բաղդասարյանը նշանակվեց Շիրակի մարզպետ, սակայն ինչպես ասում են, մարզպետի պաշտոնը Բաղդասարյանի «վրա չեկավ»։ 2023-ի հունվարին, ձախողումները «թիմի և փորձառու համախոհների» բացակայության վրա բարդելով, Բաղդասարյանը հրաժեշտ տվեց պաշտոնին։

Ավանդաբար, բարձր պաշտոններում ձախողած թիմակիցներին աշխատանքից ազատելուց հետո Փաշինյանը նրանց կա՛մ սեփական խորհրդականի, կա՛մ էլ օգնականի պաշտոններն է վստահում։ Բաղդասարյանի դեպքում էլ բացառություն չեղավ․ թիմակցին անգործ չթողնելու համար Փաշինյանը նրան նշանակեց օգնական։

Նազելի Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում 3-րդ խոսնակն է։

Առաջինը Վլադիմիր Կարապետյանն էր։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Կարապետյանը վարչապետի խոսնակի պաշտոնը զբաղեցրել է 2019-2020 թթ․, 2021 թ․ նա նշանակվեց Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

2020 թ․ մարտին վարչապետի խոսնակ նշանակվեց Մանե Գևորգյանը, 2021 թ․ նոյեմբերի 9-ին նա ազատվեց պաշտոնից, թեև մինչ այդ էլ տևական ժամանակ կա՛մ չէր պատասխանում լրագրողների զանգերին, կա՛մ ընտրողաբար էր պատասխանում դրանց։

2021 նոյեմբերի 9-ից մինչև երեկ վարչապետի խոսնակի պաշտոնը թափուր էր։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն արդեն խոսնակ ունի, իհարկե, լրագրողներիս համար լավ նորություն է, միայն եթե խոսնակը զանգերի ու հարցերի պատասխանում է։

Oragir.News-ն այսօր փարձեց կապ հաստատել նորանշանակ խոսնակի հետ՝ մի շարք հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, սակայն հենց առաջին օրը մեր զանգերը մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը