Ներքին 3 տարի առաջ - 13:47 24-06-2023

Անկանխիկ վճարումը խնդիրներ է առաջացնում

Կառավարության նիստում Փաշինյանն ասաց, որ 3 ամիս ժամանակ է տալիս պետական մարմինների կանխիկով շրջանառությունը վերացնելու համար։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ անկանխիկ գործարքի անցնելու գաղափարը ընդունելի և ողջունելի է, քանի որ ընդհանուր համաշխարհային տենդենցը այդ ուղղությամբ է գնում։

«Սրանով մի շարք խնդիրներ է հնարավոր լինում լուծել տնտեսության և պետական համակարգի վերահսկողության համար»,- նկատեց տնտեսագետը։

Խոսելով այդ ամենի հետևանքով առաջացող խնդիրներից՝ տնտեսագետը նկատեց․ «Անկանխիկ գործարքների դեպքում լրացուցիչ ծախսեր են առաջանում ինչպես գնորդի, այնպես էլ վաճառողների մոտ։ Վաճառողի մոտ անկանխիկ գործարքի դեպքում գանձվում է միջնորդավճար, երբ որ մենք մի ապրանք ենք գնում խանութից և քարտով վճարում ենք, ապա այդ քարտով վճարման դեպքում մինչև 3 % միջնորդավճար կարող է բանկը պահել այդ խանութից, ինչը լրացուցիչ ծախս է, հետևաբար խանութը այդ ծախսը հանելու է՝ ապրանքի գինը թանկացնելով»,- ասաց տնտեսագետը։

Խոսելով գնորդի մոտ ի հայտ եկող խնդիրներից՝ Պարսյանն ասաց. «Գնորդը պետք է ունենա քարտ կամ հավելված՝ անկանխիկ վճարումներ կատարելու համար։ Քարտ և հավելված անվճար ձեռք բերելու շատ տարբերակներ կան, բայց մեր քաղաքացիների մի մասը անտեղյալ լինելով, մյուս մասն էլ ժամանակ չտրամադրելով, քարտերը ձեռք են բերում վճարովի տարբերակով»,- ասաց տնտեսագետը և ավելացրեց, որ նման դեպքերում, երբ քաղաքացին անտեղյակ է, իր համար անկանխիկ եղանակով վճարումներ կատարելը լրացուցիչ ծախսեր է առաջացնում։

Տնտեսագետը նկատեց, որ նշված դեպքերում պետությունը ունի որոշակի անելիքներ։

«Այս պարագայում պետությունը՝ Կենտրոնական բանկը, պետք է քայլեր իրականացնի և այդ ծախսերը նվազեցնի։ Կենտրոնական բանկը իր տարբեր նորմատիվային ակտերով կամ մրցակցությունը խթանելով պետք է նպաստի, որ այդ միջնորդավճարը նվազի, և քարտ բացելիս մեծ գումարներ բանկերը չգանձեն, ամսական սպասարկման գումարը մեծ չլինի կամ անվճար լինի»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է