Արտաքին 3 տարի առաջ - 14:00 24-06-2023

Պուտինը և Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է բելառուսական ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի նախագահականի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։

«Ռուսաստանի նախագահն այսօր առավոտյան զանգահարել է Բելառուսի նախագահին, նրանք հեռախոսազրույց են ունեցել։ Վլադիմիր Պուտինը բելառուս գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Պրիգոժինն իր հերթին մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր խմբավորման դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից