Ներքին 3 տարի առաջ - 12:10 24-06-2023

«Հայաստան» հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքնին հակոտնյա է ցանկացած քաղաքական ազդեցության․ ՀՀ նախագահ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքնին հակոտնյա է ցանկացած քաղաքական ազդեցության, նախընտրության կամ միտումի, ջանք ու եռանդ պետք է չխնայել հիմնադրամի գործունեությունը որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածից զերծ պահելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 32-րդ նիստի ընթացքում այս մասին ընդգծեց ՀՀ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Մեր նախորդ հանդիպումից հետո այս մեկ տարվա ընթացքում հիմնադրամի կողմից իրականացվել են բազմաթիվ լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասը իր ավարտին կհասնի ընթացիկ տարվա ավարտին։ Ինչպես և 2022 թվականին, հիմնադրամի առջև դրված առաջնահերթություններն ու օրակարգային հարցերը գտնվում են 2020 թվականին պատերազմին հաջորդած իրողությունների տրամաբանության մեջ և միտված են առկա իրողությունների պայմաններում մեր հայրենակիցների խնդիրներն ուշադրության տակ առնելուն և ճգնաժամային իրավիճակներում լուծումներ գտնելուն։

Հիմնադրամի գործունեությունը համահունչ է համահայկական առաքելությանը և նպատակ ունի նպաստել մեր պետության առաջ ծառացած մարտահրավերների դիմագրավմանը և մեր հայրենակիցների համար ապրելու ու արարարելու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը։ Այս գերակա նպատակների հաղթահարման համար համահայկական հիմնադրամի յուրահատուկ կազմակերպական ձևն ու ցանցային կառուցվածքը մեզ հնարավորություն են տալիս գտնել առավել արդյունավետ և ճկուն լուծումներ»,- ասաց նախագահը։

Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավատարիմ է թափանցիկ և հաշվետվողական գործունեության սկզբունքներին, ինչը կարևոր նախապայմանն է փոխվստահության մթնոլորտի և կառուցողական աշխատանքների իրականացման համար։

«Այս տեսանկյունից հարկ եմ համարում նաև ընդգծել, որ հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքնին հակոտնյա է ցանկացած քաղաքական ազդեցության, նախընտրության կամ միտումի, ուստի ներկաներս ջանք ու եռանդ պետք է չխնայենք հիմնադրամի գործունեությունը որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածից զերծ պահելու համար»,- նշեց Խաչատուրյանը։

Վերջում նախագահը շնորհակալություն հայտնեց նվիրատուներին, հիմնադրամի ցանցին ու աշխատակազմին անձնվեր ու անխոնջ աշխատանքի համար։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է

Ձեզ գուցե հետաքրքրի