Ներքին 3 տարի առաջ - 22:45 23-06-2023

Մահացել է կրթության և գիտության նախկին նախարար, հեռուստալրագրող Սերգո Երիցյանը

66 տարեկանում մահացել է կրթության և գիտության նախկին նախարար, հեռուստալրագրող Սերգո Երիցյանը։

Նա երկարատև ծանր հիվանդությամբ էր տառապում և բուժումը ստանում էր ԱՄՆ-ում, որտեղ էլ կնքել է մահկանացուն։

Կենսագրություն

Ծնվել է 1957թ. հունիսի 11-ին Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղում։

1981թ. ավարտել է Մոսկվայի Ո.Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Լրագրող։ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։

1981-1984թթ. հեռուստառեդիոպետկոմում աշխատել էր խմբագիր։ 1984-1987թթ. սովորել է Մոսկվայի պետհամալսարանի ասպիրանտուրայում։ 1987-1999թթ. Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի համակարգում եղել է մեկնաբան, բաժնի վարիչ, «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 1992-ից հանրային հեռուստատեսությամբ եթեր տրվող «Կարծիք» հաղորդաշարի հեղինակը եւ վարողն է։

1995-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք)։ «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ։

Ամուսնացած էր, ունի երկու երեխա։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է