Մամուլ 3 տարի առաջ - 08:28 20-06-2023

Երկրի խորհրդանշանները ծաղրի ու սարկազմի առարկա չեն. ով ուզում ես՝ եղիր. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես պարզվեց, Նիկոլ Փաշինյանին Հայաստանից ու Արցախից բացի դուր չեն գալիս նաև ՀՀ զինանշանը և օրհներգը: Դրոշի մասին դեռ բան չի ասել: Նրան հատկապես դուր չեն գալիս Նոյի տապանը՝ Արարատի գագաթին, զինանշանի առյուծը, Հայոց արքայատոհմերի զինանշանները: Դե, զինանշանի առյուծը, կարծում ենք, մի կերպ կդիմանա Նիկոլ Փաշինյանին դուր չգալուն, չնայած, վերջինիս խորհուրդ չէինք տա մոտիկից դա ստուգել: Բայց, այ, որ նրան դուր չի գալիս Հայոց պատմությունն ընդհանրապես... կարծես օրինաչափություն է դառնում: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց, որ ցանկանում է վերացնել ՀՀ գործող զինանշանը, առնվազն այնտեղից հեռացնել առյուծին, ջնջել Արարատը, արքայատոհմերի զինանշանները: Երևի նրա համար հաճելի կլիներ, եթե զինանշանին առյուծի փոխարեն պատկերված լիներ անտեր ու թափառական Չալոն, իսկ Արարատի փոխարեն էլ՝ Հանրային ռադիոյի ջարդված դռան պատկերը: Հնարավոր է:

Դա իր աշխարհընկալման, «երկրի թարս կողմից» լինելու խնդիրն է: Առհասարակ, պարտադիր չէ, որ ցանկացած պետության զինանշանը, օրհներգը (հիմնը), տո՝ անգամ դրոշը դուր գան այդ երկրի անխտիր բոլոր քաղաքացիներին: Իհարկե, տարբեր քաղաքացիներ կարող են մտածել և նույնիսկ առաջարկություններ անել նույն այդ զինանշանը, դրոշը, օրհներգը փոխելու կամ ինչ-ինչ փոփոխություններ անելու վերաբերյալ: Սակայն ցանկացած պետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է պատշաճ հարգանքով արտահայտվել ու վերաբերվել իր երկրի պետական խորհրդանիշներին: Իսկ ժամանակին ոչ հարմար դիրքով գտնվող դրոշի համար մեծ շոուով մաքսային աշխատակցին աշխատանքից ազատած Նիկոլ Փաշինյանը, այն էլ՝ ԱԺ ամբիոնից, բացահայտ, անգամ ցուցադրական անհարգալից վերաբերմունք դրսևորեց Հայաստանի զինանշանի նկատմամբ:

Նրա արտահայտությունները ծաղրական էին, սարկաստիկ և նպատակ էին հետապնդում վիրավորել հայ մարդկանց ազգային արժանապատվությունը, ինչպես նաև անարգել ՀՀ զինանշանը: Գրեթե բոլոր պետությունները նման դեպքերի համար սահմանում են որոշակի պատասխանատվություն: Բացառություն չէ նաև Հայաստանը: Երկրի պետական խորհրդանիշները ծաղրի ու սարկազմի առարկա չեն, ով ուզում ես՝ եղիր: Չնայած, այսքանը մարսելուց հետո պետական խորհրդանշանները ծաղրելն ինչ է, որ իր (իրենց) համար...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը