Ներքին 3 տարի առաջ - 23:41 19-06-2023

Անահիտ Մանասյանը Վիեննայում մասնակցում է ԶՈՒ օմբուդսմանական հաստատությունների միջազգային համաժողովին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցում է հունիսի 18-20-ն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների՝ «Կլիմայի փոփոխության ազդեցությունների կառավարում, օմբուդսմանական հաստատություններ և զինված ուժեր» խորագրով 15-րդ միջազգային համաժողովին։

Միջոցառումը կազմակերպել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնն (DCAF) Ավստրիայի դաշնային զինված ուժերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հետ համատեղ, մասնակցում են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 50 երկրների հաստատություններ։

Համաժողովի նպատակն է նպաստել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորմանը, խթանել լավագույն փորձի փոխանակմանը անվտանգային ոլորտում, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածության մակարդակը։ Նախատեսվում է հստակեցնել կլիմայի փոփոխության, հոգեկան առողջության և փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում անվտանգային ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հետագա քաղաքականությունները՝ օմբուդսմանական հաստատությունների շրջանում:

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Ավստրայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկան, Դաշնային պաշտպանության նախարար Կլաուդիա Թանները, Դաշնային զինված ուժերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Ազգային խորհրդի անդամ Ռոբերտ Լաիմերը և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի նախագահ, դեսպան Նատալի Չուարդը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան