Ներքին 3 տարի առաջ - 13:45 19-06-2023

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ ՌԴ-ն ճանապարհների վրա ունենալու է մոնիթորինգի, ոչ թե վերահսկողության ֆունկցիա․ Վահան Կոստանյան

Այս պահին քննարվում է Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հետաձգված հանդիպման նոր ժամկետները։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Նա կարծում է՝ մոտակա շրջանում կկարողանան հանրային տեղեկատվություն տրամադրել այս մասին։

Խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, Վահան Կոստանյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է ֆիքսել սկզբունքները, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի իրավազորության և ինքնիշխանության հիման վրա։ Նրա խոսքով՝ Հայաստանը կառուցողական մոտեցում է դրսևորել այս հարցում և այն շարունակվելու է։

«Հայկական կողմի համար կարևոր է, որ ապաշրջափակման բոլոր դետալները, այդ թվոււմ՝ նաև անվտանգության հետ կապված հարցերը տեղի ունենան ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում»,- ասաց պաշտոնյան՝ հստակեցնելով, որ, եթե մինչև այժմ մեզ չի հաջողվել թղթի վրա ամրագրել, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, բնականաբար, ապակառուցողական է այս հարցում Ադրբեջանը։

Վահան Կոստանյանը նշեց, որ ապաշրջափակման հարցով դետալները դեռ քննարկման փուլում են։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ և դրան հաջորդող հրամանագրում ավելի շատ խոսվում է, որ ՌԴ-ն ճանապարհների վրա ունենալու է մոնիթորինգի, այլ ոչ թե վերահսկողության ֆունկցիա։ Բայց կրկնեմ՝ ապաշրջափակման դետալները դեռ քննարկման փուլում են»,- հավելեց փոխնախարարը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ նա մատնանշեց, թե որ սկզբունքային հարցերի շուրջ է, որ երկրները չեն կարողանում համաձայնության գալ. «Սկզբունքային հարցեր են, այդ թվում որ թվականի քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտ, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքներ, Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմներ։ Ցավոք, այս պահին այս հարցերի շուրջ համաձայնություն չկա, և երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվելու են»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում