Արտաքին 3 տարի առաջ - 22:00 17-06-2023

ՆԱՏՕ-ի անդամ երկրները ցանկանում են, որ Ստոլտենբերգը ևս մեկ տարի մնա դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ՆԱՏՕ անդամ երկրներն ավելի հաճախ են խնդրում դաշինքի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգին մնալ ևս մեկ տարի մնալ իր պաշտոնում, քանի որ իրենք փորձում են հասնել կոնսենսուսի նրա հաջորդի հարցում մինչեւ գագաթաժողովը, որը տեղի է ունենալու հաջորդ ամիս։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրին։

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի Վաշինգտոնում հանդիպել Սթոլտենբերգին, մինչ այդ նա հանդիպել էր նրա պաշտոնի թեկնածուի՝ Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենի հետ։ Դա ենթադրությունների տեղիք էր տվել, որ Ֆրեդերիկսենն այդ պաշտոնի գլխավոր հավակնորդն է՝ չնայած նա վերջերս հերքել էր, որ ինքն է թեկնածուն։

Նշենք, որ Սթոլտենբերգը դաշինքը գլխավորում է 2014 թվականից, և նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է հոկտեմբերին։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ հաջորդ գլխավոր քարտուղարի հավանական թեկնածուների շարքում վերջին ժամանակներս հնչել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի, երկրի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի անունները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում