Ներքին 3 տարի առաջ - 23:50 16-06-2023

Ռուստամ Բադասյանը գործուղվում է Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը 2023 թվականի հունիսի 26-30-ը կգործուղվի Վրաստան (Թբիլիսի)․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին 2023 թվականի հունիսի 26-30-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության կողմից կազմակերպվող 27-րդ ընդհանուր համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ռուստամ Բադասյանի՝ Վրաստան գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասված է որոշման մեջ։

Ամենից շատ դիտված

23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
23:17 ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից
21:45 Ինչպես է վերահսկվում զինծառայողների վարկային բեռը. ԿԲ-ի պարզաբանումը
10:00 Աննա Հակոբյանը նոր ոստիկանություն է ստեղծում
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
23:05 Հայաստանի արդարադատությունը չպետք է դառնա Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարի գործիք. Ամստերդամ
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը

Ձեզ գուցե հետաքրքրի