Արտաքին 3 տարի առաջ - 15:00 15-06-2023

Անկարայում Շվեյցարիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն

Անկարայում Շվեյցարիայի դեսպան Ժան-Դանիել Ռուհը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Ցյուրիխում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ տեղի ունեցած ակցիայի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը։

Հաղորդվում է, որ թուրքական կողմը Շվեյցարիայում տեղի ունեցած զարգացումները որակել է որպես սադրանք։

«Տեղեկություն ստանալուց հետո, որ հունիսի 14-ին Ցյուրիխում տեղի է ունեցել մեր նախագահի դեմ ուղղված միջադեպ՝ մակետի այրմամբ եւ պաստառի ցուցադրմամբ, Անկարայում Շվեյցարիայի դեսպան Ժան-Դանիել Ռուհը այսօր՝ հունիսի 15-ի առավոտյան հրավիրվել է մեր նախարարություն։ Ռուհին ասվել է, որ մեր նախագահի դեմ այդ հարձակումն անընդունելի է, եւ նման հարձակում չպետք է թույլատրվի»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Ժան-Դանիել Ռուհին Թուրքիայի ԱԳՆ-ում ընդունել է Թուրքիայի փոխարտգործնախարար Մեհմեդ Քեմալ Բոզայը։ Վերջինս շվեդ դիվանագետին տեղեկացրել է Թուրքիայի նախագահի դեմ որևէ սադրանքի և գործողությունների անթույլատրելիության մասին։

Թուրքիայի փոխարտգործնախարարը պահանջել է, որ Շվեդիայի իշխանությունները միջադեպի հետ կապված հետաքննություն սկսեն, պարզեն մեղավորներին և նրանց դեմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն։

Նշենք, որ հունիսի 14-ին Ցյուրիխի հեղափոխական հարվածների հավաքական կոչվող խումբը հակաթուրքական ցույց է կազմակերպել Ցյուրիխում UBS բանկի գրասենյակներից մեկի մոտ, որի ժամանակ այրել են նաև Թուրքիայի դրոշը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում