Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 11:54 15-06-2023

Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղին սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողության իրականացմամբ. «ՌԻԱ Նովոստի»

Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ստիպում է երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ մերժման դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողության իրականացմամբ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը։

«Վաշինգտոնը վերջնագրային ձևով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ստիպում է համաձայնել առաջիկայում «երրորդ երկրում» ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։ Նպատակը Միացյալ Նահանգները տարածաշրջան մտցնելն է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

«Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, նրան սպառնում են տարածաշրջանում ադրբեջանական հակաահաբեկչական գործողության անցկացմամբ»,- պարզաբանել է աղբյուրը։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ամերիկյան «խաղաղարար նախաձեռնության» «լոբբինգով զբաղվում է» Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը:

Հավելենք, որ Комсомольская Правда թերթն իր հերթին գրում է, որ վստահելի աղբյուրներից ստացած տեղեկության համաձայն՝ ամերիկացիներն այլևս չեն սահմանափակվում Բաքվի և Երևանի միջև միջնորդությամբ, այլև որոշել են ուղղակիորեն մտնել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում