Ներքին 3 տարի առաջ - 11:15 15-06-2023

Մերոնք կրակե՞լ են Բերձորի անցակետի վրա

Վաղ առավոտից Ֆեյսբուքում լուրեր են հրապարակվում այն մասին, որ Բերձորում կրակոցներ են հնչել։

Բերձորում անցակետի դրոշը բարձրացնելու ժամանակ հայկական կողմը գնդացիրով կրակել է անցակետի վրա, կա մեկ վիրավոր:

Օragir.News-ը լուրի իսկությունը ճշտելու համար կապվեց Արցախ։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ինֆորմացիա չունի։

«Այդ առումով ինֆորմացիա չունեմ, չեմ կարող լուրը ոչ հերքել, ոչ հաստատել։ Ավելի ուշ օրվա ընթացում հնարավոր է՝ ինֆորմացիա ունենանք»,- ասաց Գալստյանը։

Գրեթե նմանատիպ պատասխան էլ ստացանք Արցախի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանից, ով մեզ հետ զրույցում ասաց. «Ես այդ լուրը այս պահին չեմ կարող մեկնաբանել, թողեք՝ մի քիչ հասկանանք, թե ինչ է կատարվում, թող կոմպետենտ մարմինները մեկնաբանեն այդ լուրը»։

Արցախի բնակիչ Արթուր Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ազատի գրածն եմ տեսել, այլ նորություն դեռ չունեմ»։



Արցախի նախագահի թեկնածու, գործարար և գյուղատնտես Սերգեյ Ամիրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինֆորմացիա չունի, կապի հետ կապված խնդիր կա, չի կարողանում հստակ ինֆորմացիա ստանալ։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր