Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:09 14-06-2023

Բոլշևիզմը ապազգային մեծամասնության գաղափարագարություն է․ Նարինե Թուխիկյան

ԿԳՄՍՆ նախկին փոխնախարար Նարինե Թուխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի հիշատակ բոլշևիկյան բարբարոսության նահատակների

Այս 2 օրվա ընթացքում բոլշևիկյան տեռորի փաստերը վերընթերցելով, կրկին համոզվեցի, որ բոլշևիզմը ապազգային մեծամասնության գաղափարագարություն է, անկախ աշխարհագրական և ժամանակագրական առանձնահատկություններից:

Ամեն դեպքում այն ինքնամոռաց հայ բոլշևիկները և ոչ միայն հայ, որոնց անունները առկա էին իմ հրապարակումների փաստաթղթերի տակ, իրար ոչնչացրին: Բայց նրանց՝ այդ անարժեքների գնդակահարությունը բնականաբար ոչ մի հույզ չի առաջացնում:

Ուրիշ բան է ազգային սերուցքի և պարզ, աշխատավոր, տանջված մեր հայրենակիցների բռնադատումը, որոնց մի մասը գնդակահարվեց, մի մասը կացնահարվեց, ուրիշները ավերակ դարձան աքսորավայրերում: Նրանց ընտանքիների անդամները լիուլի կրեցին «ժողովրդի թշնամի»-ի կին, երեխա, ծնող լինելու ողջ արհավիրքը: Մի քանի անուն միայն, իբրև 1920-1953թթ բռնադատված 45.000 Հայաստանցիների և բոլշևիկյան կայսրության այլ տարածքներից ավելի քան 16000 էթնիկ հայերի հավաքական հիշողություն: Նրանց ավելացնենք մեր ընտանիքների զոհերին:

Հովհ. Քաջազնունի, Քրիստոֆոր Արարատյան, Մովսես Սիլիկյան,Համազասպ Սրվանձտյան, Թովմաս Նազարբեկյան, Աթարբեկ Բեյ Մամիկոնյան, Վարդան Թելլալյան, Մակեդոն Օհանջանյան, Սերգեյ Մելիք-Յոլչյան, Նիկոլայ Ղորղանյան , Հրանտ Տեր Մարգարյան, Լևոն Ենգիբարյան, Հայկ Բժշկյան, Արմենակ Խամփերյանց, Գարեգին Նժդեհ, Չոլո ՝ Հարություն Աբրահամյան, Հովհաննես Հախվերդյան,Գուրգեն Էդիլյան, Սիրական Տիգրանյան, Թևան Ստեփանյան, Եղիա Չուբար, Նիկոլ Աղբալյան, Գրիգոր Ջաղեթյան,Հրաչյա Աճառյան,Մորուս Հասրաթյան, Թադևոս Ավդալբեկյան, Գևորգ Քոչար,Միքայել Մազմանյան, Ներսես Ակինյան, Գուրգեն Մահարի, Վահրամ Ալազան, Եղիշե Չարենց, Զապել Եսայան, Ակսել Բակունց, Վահան Թոթովենց, Լեռ Կամսար, Մկրտիչ Արմեն, Գուրգեն Փորսուդյան-Վանանդեցի, Արտակ եպիսկոսպոս Սմբատյան, Արտաշես Գևորգյան, Դավիթ Անանուն,Խոսրով Հեքիմյան, Աստվածատուր Խաչատրյան, Էդվարդ Չոփուրյան, Սենեքերիմ Տեր-Հակոբյան...և տասնյակ հազարներ :

Ու նաև Հովհ. Թումանյանի 4 որդիներից 3-ը՝ Մուշեղը, Համլիկը և Արեգը: 4-րդը՝ Արտավազդը, զոհվել էր թուրքերի ձեռքով ցեղասպանության ժամանակ: Ոչ մի կասկած, որ եթե Թումանյանը ողջ լիներ այդ տարիներին, արժանանալու էր նույն ճակատագրին:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
17:54 Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
20:24 Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան

Ձեզ գուցե հետաքրքրի