Ներքին 3 տարի առաջ - 20:55 14-06-2023

Փաշինյանի հայտարարությունը ԵԽ-ում օգտագործվում է որպես ԼՂ կարգավիճակի հարցին հակազդեցություն․ ՀՅԴ

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել․

Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում, մտքերի փոխանակման ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քննադատական հարցեր են ուղղել ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակման և այս առնչությամբ ԵՄ քաղաքականության վերաբերյալ:

Նիստի ժամանակ ելույթ ունեցած խորհրդարանականների մեծամասնությունը վերահաստատել է ադրբեջանական ագրեսիայի դեմ ԵՄ առավել խիստ դիրքորոշման անհրաժեշտությունը և դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը։

Նրանք դատապարտել են ԵՄ ղեկավարության անգործությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և նկատել Հայաստանում ԵՄ ներկայիս առաքելության անարդյունավետությունը։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ ղեկավարությանը՝ օգտագործել իր լծակները՝ վերացնելու համար Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։ Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որը չի հարգում միջազգային համաձայնագրերն ու դատական ատյանների որոշումները։ Տեսակետներ են հնչել, որ ԵՄ գործադիր իշխանությունը կարծես ի վիճակի չէ պատշաճ կերպով դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների լուրջ խախտումները։

Անդրադառնալով նիստին` ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է.

«Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից գործադրվող ճնշումների արդյունքում Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից շրջափակումը շարունակելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ խնդրանքը կփոխանցի ԵՄ նախարարներին։ Մենք բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի պատգամավորների շարունակական ջանքերը, ովքեր իրենց հնարավորությունների չափով տեր են կանգնում Արցախի տեղաբնիկ հայ բնակչության իրավունքներին: Ափսոս միայն, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունն օգտագործվում է հակահայկական դիրքորոշում ունեցող պատգամավորների, ինչպես նաև Բորելի կողմից՝ հակազդելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի պատգամավորների օրինական մտահոգություններին»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար