Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:32 14-06-2023

ՀՀ իշխանությունները վախեր ունեն, որ Ստալինի ժառանգորդները իրենց կպատժեն

Հայաստանում այսօր բռնադառվածների հիշատակի օրն է։ «Պահպանողական կուսակցությունն», ինչպես ամեն տարի այս օրը, այնպես էլ այսօր, ծաղկեպսակ է դրել Երևանում բռնադատվածների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։

Oragir.News-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Հայկ Միրզոյանն ասաց, որ հանրության ուշադրության պակասն այս օրվան պայմանավորված է իշխանությունների անուշադրությունից։

«Կարծում եմ՝ սա պայմանավորված է որոշակի վախերով կամ Սովետական Միությունն իրենց հայրենիքը համարելու փաստով։ Մենք մեր ռեսուրսների չափով հնարավորինս փորձում ենք հանրայնացնել այս օրը, որպես միջոց պայքարելու ինչպես այսօր, այնպես էլ վաղը նման երևույթների դեմ։ Այսինքն, անցյալը գիտակցելու, անցյալից դասեր քաղելու, չարիքի դեմ պայքարելու համար պետք է անպայման գիտակցել, հիշել, իմանալ, թե ինչ է եղել և ինչու»։

Հարցին, թե արդյոք այսօր մենք ունենք բռնադատվածներ, նա նշեց, որ համոզված է, որ այո։ «Առնվազն իրավական գնահատականի մասով մեր պայքարն, ըստ էության, դրա մեջ է, որ լինի ազատ հասարակություն և քաղաքացին կարողանա ազատ արտահայտել իր կամքն ու դիրքորոշումը։

Բայց եթե օրվա իշխանությունները կաշկանդված են արտաքին ճնշումներով, ենթակա են արտաքին ճնշումների, ապա ազատ խոսքն էլի ճնշվելու է դրսից թելադրված ինչ-ինչ պահանջներից, ոչ թե իրավական ընթացակարգերով ու իրավական տրամաբանությամբ»։

Նա նշեց, որ ցավում է, որ ՀՀ իշխանությունները երբևէ այս օրը չեն այցելում այս հուշահամալիր ու չեն արժևերում այս օրը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում