Ներքին Խոսք 3 տարի առաջ - 18:02 13-06-2023

Իշխող ուժը քարտ-բլանշ է տվել ոստիկանությանը

Իմ տեղեկությամբ փաստաբաններին ծեծի ենթարկելու առաջին դեպքով եղել են պաշտոնանկություններ և փաստաբանական համայնքը դրանով բավարարվել էր, այսօր կարող ենք ասել, որ գուցե և ճիշտ չենք եղել, որ դրանով բավարարվել ենք, որովհետև եղավ նաև երկրորդ դեպքը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքերից և դրանց պատժելիությունից։

«Իմ համոզմունքը այն է, որ սա պետք է լինի այն լակմուսի թուղթը, որ պետք է մենք հասկանանք, մեր երկրում փաստաբանությունը տասնամյակներով հետ է շպրտվելու, թե պահելու է իր դիմագիծը, ստանդարտը»,- ասաց իրավապաշտպանը։

Մելիքյանն ընդգծեց, որ հարյուրավոր մարդկանց աշխատանքի շնորհիվ մենք հիմա ունենք բավականին լուրջ դիրքերի վրա գտնվող փաստաբանություն։ «Որևէ մեկի մտքով երկար տարիներ չէր անցնում, որ կարող են փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառեն, այն էլ նման սահմռկեցուցիչ ձևով»,- ասաց Մելիքյանը։

Մելիքյանն այն համոզմանն է, որ այս դեպքը պետք է լրջագույն հետևանք ունենա այդ բռնարարքը կատարած անձանց նկատմամբ։ «Իմ պատկերացմամբ, դա պետք է լինի ոչ թե պաշտոնանկության ձևով, այլ կոնկրետ քրեական պատասխանատվություն և պատիժ պետք է լինի՝ առանց գործուն զղջման հիմքով պատժից ազատվելու հնարավորությամբ»,- ասաց Մելիքյանը և հավելեց, որ ինքը միայն այսպես է տեսնում այս ամենի լուծումը։

Խոսելով վերջին շրջանում ոստիկանների կողմից հաճախ իրականացվող բռնություններից՝ իրավապաշտպանն ասաց, որ այդ ամենի պատճառը քաղաքական է։ «Քաղաքական իշխող ուժը քարտ-բլանշ է տալիս ոստիկանությանը՝ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ բռնաճնշումների հարցում և այս քարտ-բլանշը օգտագործվում է բոլոր քաղաքացիների հարցում»։

Մելիքյանը չմոռացավ նշել, որ փաստաբանի հետ կապված այս միջադեպը կապված էր փաստաբանի վստահորդի նկատմամբ բռնաճնշման հետ. «Փաստաբանի նկատմամբ բռնությունը պայմանավորված էր նրանով, որ նա փորձում էր կանխել, խափանել, թույլ չտալ իր վստահորդի նկատմամբ բռնություն»։

Մելիքյանը շեշտեց, որ այս մարդիկ հիմա այդպես են իրենց պահում և հինգ տարի առաջ այդպես չէին իրենց պահում բացառապես քաղաքական պատճառներով։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից