Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:33 12-06-2023

Մի «զախոդով» 40 կմ նահանջ տվողին հերոսի կոչում են տվել․ դասալքությունն էլ ո՞նց են խրախուսում․ Մանախ

««Դասալիքներ» կոչված տերմինը ուզում են մանիպուլացնել, իրենք պարտավոր էին Ադրբեջանի նախագահին իրենց շեֆի, իրենց եղբոր, մարդամեկի սիրեկանի հայտարարությունը հիմնավորել, որովհետև չհիմնավորելու դեպքում պատիժներ են սպառնում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Արթուր Այվազյանը՝ Մանախը, անդրադառնալով դիտարկմանը, թե շրջանառվում են տարբեր օրենսդրական նախաձեռնություններ, որոնց միջոցով հնարավորություն է տրվելու ապաքրեականացնել դասալքությունը։

«Դասալիքներ են ման գալիս, էսօր 10 կամ 100 հոգու մեղադրանք են առաջադրում, բայց հիմնական հարցերի պատասխանները չունեն։ Քանի որ կանգնած են իրավական կազուսի առաջ, մերոնք պատրաստ են 20 հազար հոգու դասալքության մեղադրանք առաջադրել, բայց հիմնական հրամաններ տվողներին մեղադրանք չի առաջադրվում։ Օրինակ, հրաման են տվել նահանջ կազմակերպելու, բայց նահանջը հենց այնպես երբեք տեղի չի ունենում, նահանջը ռազմական օպերացիա է, դա տակտիկական գործողություն է ռազմարվեստի մեջ։ Մինչդեռ, մի «զախոդով» 40 կիլոմետր նահանջ են տվել՝ առանց կրակային ապահովման, առանց միջոցի, բայց նահանջ տվողներին մեղադրանք առաջադրված չէ, ինչպես օրինակ՝ Փիլոյան Անդրանիկին։ Նրան «Ազգային հերոսի» կոչում են տվել մեկ գիշերվա մեջ։ Ուզո՞ւմ եք՝ գաղտնիք ասեմ՝ ցուցակ է պետք կազմել, թե 44-օրյա պատերազմում ովքեր են պարգևատրվել ու ինչի համար, վիրովորներից ու զոհվածներից բացի, ցուցակ կազմեք՝ ով ինչի համար է ստացել պետական բարձրագույն պարգևատրումներ բացառիկ ծառայությունների համար»։

Նա ընդգծեց, որ պատերազմը պարտված պետությունում պատերազմի վարման ընթացքում մարդիկ բարձրագույն պետական պագևատրում էին ստանում։

«Տիրան Խաչատրյանն ասում է՝ ես չեմ վերցրել, ՊՆ է եկել, իսկ ինչու հետ չի ուղարկել՝ հարցրեք՝ ինչի են Տիրան Խաչատրյանին, Անդրանիկ Փիլոյանին պարգևատրել։ Պետք է հասարակությունն իմանա իր «ազգային հերոսի» կենսագրությունը, պետք է իմանա՝ իր «ազգային հերոսն» ինչի է արժանացել այդ կոչման, այն դեպքում երբ պետությունը պարզվել է։ Պետությունը պարտվել է, տարածքային զիջումներ ունես, անաչափելի կենդանի ուժի ու զինտեխնիկայի կորուստ ունես, պետք է հասկանալ, թե ինչի համար են արժանացել այդ կոչմանը։ Հատ-հատ թող նշեն օպերացիաները, երբ միջնորդություն է ներկայացվում պարգևատրման համար՝ նշվում է գործողությունը։ Այդ գործողություները կարող են լինել գաղտնի և ոչ գաղտնի, կբացատրեք՝ որ գործողության համար են էդ մարդիկ դարձել Ազգային հերոսներ»։

Այվազյանը նաև խոսել է իր նկատմամբ հարուցված քրեական գործերի և Արցախի հայաթափման թշնամական ծրագրերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան